05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պեսկովը տեղեկություն չունի Ղարաբաղում ահաբեկիչների դեմ Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին

Կրեմլը չի հաստատում տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից:

«Ոչ, այդ տեղեկատվությունը չի հաստատվում», – ասել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի զինյալները Ռուսաստանի խորը մտահոգության պատճառ են հանդիսանում:

«Այս օրերին թեժ հակամարտության գոտում գրոհայինների առկայությունը մեծ վտանգ է ներկայացնում և խորը մտահոգության առիթ է Ռուսաստանի համար, ինչի մասին մենք արդեն խոսել ենք», – ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հակազդելու հնարավոր միջոցառումների մասին:

«Այս պահին ինձ այդ մասին հայտնի չէ», – ասել է նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ