16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ և Պետրոս՝ երկու ստախոս…

Նիկոլ և Պետրոս՝ երկու ստախոս… դուք երկուսով եք նստելու: Թե բա Հայկոյի ընտրությունների ժամանակ Ալիևը վախեցել էր, որ թավշյա ապուշությունը կհասնի Ադրբեջան… Սուուուուուտ… Աստված մեր առյուծներին պահապան: Մնացածի մասին կխոսենք հետո: Գրում է լրագրող Էդիկ Անդրեասյանը։ 

Թուրքական ինքնաթիռները Վրաստանի տարածքով օգնություն են հասցնում Ադրբեջանին

Մինչ թուրքական ինքնաթիռները Վրաստանի տարածքով օգնություն են հասցնում Ադրբեջանին, ռուսականները ստիպված են շրջանցելով օգնություն հասցնել Հայաստանին, գրում է լրագրող Բորիս Մուրազին։

Ժամանակն է, որ Փաշինյանը հրապարակի այն տեղեկությունները, որոնք կապակայունացնեն Ադրբեջանը․ Արմեն Աշոտյան

Yerevan.Today-ի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Զրուցում ենք պատերամի վերսկսման պատճառների, բանակցությունների տապալման, բառապաշարի կոշտացման, միջազգային արձագանքի և այլնի մասին։ yerevan.today  

Այսօր հեչ պատեհ ժամանակը չէ Արցախում ընթացող պատերազմը համեմատել 2016-ի Ապրիլյան ռազմական իրադարձությունների հետ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի Ապրիլյան իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահի աթոռին բազմած անձին հուշեք, որ այսօր հեչ պատեհ ժամանակը չէ Արցախում ընթացող պատերազմը համեմատել 2016-ի Ապրիլյան ռազմական իրադարձությունների հետ՝ նսեմացնելով մեր ժողովրդի հաղթանակը։ Այսօր հանուն հայրենիքի համախմբվելու ժամանակն է, իսկ Ապրիլյան պատերազմից նա դեռ հնարավորություն կունենա խոսելու։ […]

Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին ադրբեջանական լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան

Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին ադրբեջանական լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Արցախում տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմն ունի մոտ 120 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 120 է, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Թիվը փոխվել է դեպի նվազում, թեթև վիրավորները վերադարձել են շարք», – ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ ծանր վիրավորների մասին տվյալներ այս պահին չի կարող ներկայացնել։  «Վիրավորները տեղափոխվել են Երևան ու հոսպիտալներում են շարունակում […]

«Ադրբեջանը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը». ԱԺ երեք խմբակցություններն ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են տարածել

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ սեպտեմբերի 27-ին  արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Նիստը մեկնարկելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ զինվորների հիշատակը։ Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը հեղինակել […]

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. կիզակետում հարավային ու հյուսիսային ուղղություններն են. Արծրուն Հովհաննիսյան

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտերը տարբեր ինտենսիվությամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ու հարավային ուղղությունները», – ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ հայկական զինված ուժերը հակառակորդին պատճառել են զգալի կորուստներ։ «Հակառակորդի կորուստները ճշտվում են», – ասաց նա։ Նրա խոսքով՝ հայկական կողմի վիրավորներից մեծ […]

Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով յուրաքանչյուրդ կարող եք աջակցել մեր փառահեղ հաղթանակին. ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ուղերձը ՊԵԿ նախագահ. «Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին» Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծվել են և շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն: Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, մշտապես կանգնած է Հայկական երկրորդ […]

Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ: Էրդողանի խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի նախագահն ի պատասխան տարբեր երկրների կոչերի, որ, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր Թուրքիան պետք է զսպվածություն ցուցաբերի Արցախի հարցում, նշել է, թե այժմ ԼՂ հիմնախնդիրը պետք է մեկընդմիշտ լուծում ստանա և չպետք է համանախագահող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված