14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի՞թե Փաշինյանի կողքը չկար մեկը, որ կանխավ հուշեր

Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարում զորացրված զինծառայողներին: Կոչ անելը` կենաց մահու կռիվ մղել դարավոր թշնամու դեմ, անշուշտ, ճիշտ եւ անհրաժեշտ բան է, բայց… որոշ զարմանալի հանգամանքներ չենք կարող չնշել: Նախ` ի՞նչ է նշանակում կամավորագրվելու կոչը, երբ ռազմական դրության պայմաններում այդպիսի հարցերը լուծվում են հրամանով, ի վերջո մենք պետություն ենք, այլ ոչ թե ֆիդայական […]

Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացրել է նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր իր ֆեյսբուքյան էջով հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ»,- գրել է նա։  

«Թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձև ենք վարվելու»․ պատգամավորը՝ լրագրողին /տեսանյութ/

Hraparak.am-ը գրում է․Այսօր Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել TV5 հեռուստաընկերության լրագրողի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Քրիստինե Պողոսյանի միջև։ Պատգամավորները խոչընդոտել են լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությունը՝ հարվածելով նրա միկրոֆոնին և սպառնալիքներ հնչեցրել լրագրողի հասցեին։  Այս մասին տեղեկացնում է TV5-ի տնօրեն Հարություն Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով համապատասխան գրառում և հայտարարելով, […]

Իբր հպարտ, իսկ իրականում անքանակ ստին հպատակ դարձաք. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն դեպքում երեսների քանակն էլ պիտի սահմանափակ լինի։ Մարդիկ, ովքեր ռազմավարական կամ դաշնակցային ցանկացած դրսևորում անձնական ողբերգություն սարքած գոռում էին, որ ինքնիշխանությունը վերացրվեցին, հիմա ՌԴ-ի հետ ցանկացած հաղորդակցության ստվեր անգամ մեծ ցնծության մեջ ընկնելու հիմնավոր առիթ է նրանց համար։ Մարդիկ, ովքեր ՌԴ-ում մեղմ ասած չընկալվող, […]

Վաղը Եվրոպական խորհրդարանի նիստին քննարկվելու է Արցախյան հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների հարցը. Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը Եվրոպական խորհրդարանի նիստին քննարկվելու է Արցախյան հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների հարցը։ Հայտարարությամբ հանդես է գալու ԵՄ Արտաքին հարցերով հանձնակատար Ժոզեֆ Բորելը։ #StopAzerbaijaniAggression #ArtsakhStrong #DontBeBlind #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

«Իշխանահպատակներ» ջան, էդ ձեր ֆեյքազոմբիական շարասյուները հետ քաշեց սոցցանցերից. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկնում եմ մի քանի օր առաջ գրածս կոչը՝ «Իշխանահպատակներ»  ջան, էդ ձեր ֆեյքազոմբիական շարասյուները հետ քաշեց սոցցանցերից եւ ուղարկեք առաջնագիծ․․․ Փաթեթով, մի կամազ լցրեք, տարեք, թեպետ, վստահ եմ, այնտեղ էլ են ոտքի տակ ընկնելու եւ խանգարելու․․․ Համը մի հանեք, հերիք եղավ, բոլ եղավ․․․ Հասկացեք […]

Հարվածներ են հասցվում թշնամու խոշոր քաղաքների ռազմական օբյեկտներին, որոնք դեռ հրապարակման ենթակա չեն. Վահրամ Պողոսյան

Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի […]

Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու. Ալեն Սիմոնյան

Ես ուզում եմ, որ ադրբեջանցիներն իմանան, որ իրենց խաբում են ամենալկտի ձևով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ադրբեջանը ոչ մի հաջողություն ռազմական առումով չունի և մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որպեսզի Ալիևը կամ որևէ այլ պետական պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել, […]

«Ահաբեկիչներ, մի բան հասկացեք, ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է՝ մեր տղերքը լեռների արծիվներ են»․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահաբեկիչներ, մի բան հասկացեք, ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է՝ մեր տղերքը լեռների արծիվներ են։ Սողունը արծիվ չի կարող հաղթել»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի