09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի կրակեք լրագրողներին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կրակեք լրագրողներին   Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում գտնվող մի խումբ լրագրողներ ենթարկվել են ադրբեջանական հրետակոծության, կան վիրավորներ, ավելի շատ տուժել են ֆրանսիացի լրագրողները։Մեր բժիշկներին ,բարեբախտաբար, հաջողվել է օգնել նրանց։ Ընդ որում, լրագրողների մեքենաների վրա եղել է PRESS գրություն, իսկ սա […]

300 ահաբեկիչ լքել է Սիրիան, որ Այնթապի ճանապարհով ժամանի Բաքու․ Մակրոն

Ես կարող եմ հաստատել, որ մեր տվյալներով՝ 300 ահաբեկիչ լքել է Սիրիան, որ Այնթապի ճանապարհով ժամանի Բաքու։ Այդ գրոհայինները նույնականացված են, վերջիններս Հալեպում գործող ջիհադիստական խմբավորումից են։ Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոն  

Հասունացող հասարակություն։ Զարմացնում ենք արագ կողմնորոշվելու եւ հաշված ժամերի ընթացքում ազգ-բանակ դառնալու հատկությամբ․ Իրատես

Այս պատերազմում մենք բավական ուժեղ ենք նաեւ վիրտուալ հատվածում։ Այն համախմբվածությունը, որ կա նաեւ այս տիրույթում, շատ հաջող չեզոքացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Գրոհները եւս հուժկու են։ Այդ ամենում մեծ դերակատարում ունեն նաեւ այս գործի մշտական «նվիրյալները», որոնք տարիներ շարունակ ադրբեջանական կեղծ եւ ապակողմնորոշող նյութերն արագ ռմբակոծել են, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը եւ «ճակատային մարտերի» բռնվել հակառակորդի […]

Հայաստանի իշխանությանը անհանգստացնում է Արցախի նախագահի աճող ռեյտինգը․ Հրապարակ

Հայաստանյան իշխանություններին սկսել է անհանգստացնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աճող ռեյտինգը, եւ սպասվում է, որ առաջիկայում այդ ռեյտինգն «իջեցնելուն» ուղղված քայլեր են ձեռնարկվելու։ Այդ թվում՝ նրան մղելու են որոշ քայլեր կատարել, որոնք կնվազեցնեն նրա այս օրերի կոնսոլիդացնող, համախմբող, պայքարող ուժերի կազմակերպչի դերակատարումը, որ նրա ֆոնին հայաստանյան իշխանությունները հետին պլան չմղվեն։ Շատերը սպասում են՝ տեսնեն Արցախի […]

Իշխանական մեծամասնությունը շարունակում է «սեւի» ու «սպիտակի» պառակտիչ կռիվը, «սեւերը»՝ անաղմուկ դրսի հետ են աշխատում․ Իրատես

Ասում են, թե այս օրերին ժամանակին միջազգային կառույցների հետ աշխատած, տարբեր բարեկամական խմբերում ընդգրկված նախկինները՝ «սեւերը», դրսի հետ ակտիվ աշխատանքներ են տանում, բոլոր խողովակներով ներկայացնում սահմանային իրավիճակը, ադրբեջանա-թուրքական հարձակման ողջ պատկերը եւ հայկական կողմի հստակ մոտեցումը։ Ոu, ամենակարեւորը, անաղմուկ։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչները ոչ միայն անտեսել են բոլոր ներքին տարաձայնություններն ու կանգնել առաջնագծի զինվորի թիկունքին, այլեւ […]

Հայաստանը Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին

«Հայաստանի համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը: Դա ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ  ագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ», – այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հիշեցնենք, Իսրայելում ՀՀ դեսպանությունը գործում է մեկ ամսից պակաս։ 2018թ․ իշխանափոխությունից հետո ՀՀ նոր կառավարությունը որոշել էր Իսրայելում ՀՀ […]

Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին

Հոկտեմբերի 1-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է. «Մանրակրկիտ կերպով քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան: Նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված հակամարտության առնչությամբ, կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Շեշտվել է այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի