05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այնպես, ինչպես Ֆրանսիան առաջինն է օրենքով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, հիմա էլ առաջինը պիտի ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այնպես, ինչպես Ֆրանսիան առաջինն է օրենքով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, հիմա էլ առաջինը պիտի ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը

Արցախի եւ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը, ֆրանսիացի պատգամավոր, Արցախի Ֆրանկոֆոնիայի ասոցիացիայի նախագահ պարոն Ֆրանսուա Ռոշբլուանը ուղերձ է հղել արցախյան պատերազմի մասին եւ հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող անտարբեր լինել բռնակալ Ալիեւի եւ մեկ այլ բռնակալ Էրդողանի սկսած պատերազմում իր ազատությունը պաշտպանող Արցախի ժողովրդի դժվարին օրերի հանդեպ։Պատգամավորը համոզված է, որ Արցախում այս օրերին մեկ այլ ցեղասպանություն է իրականացվում եւ կոչ է արել ֆրանսիացի սենատորներին եւ նախագահ Մակրոնին չբավարարվել զուտ հայտարարություններով, ասել է, որ Ֆրանսիան այս ամենի հանդեպ հանդուրժող չպիտի լինի։ Պատգամավորը շեշտել է, որ արցախցին ավելին չի ուզում քան ազատ, անկախ ապրելու իր իրավունքն է։ Ասել է նաեւ, որ ֆրանսիացիք իրավունք չունեն անտարբեր մնալ եւ թույլ տալ, որ երկու բռնակալներն անեն իրենց ուզածը։ Ֆրանսուա Ռոշբլուանը կոնկրետ առաջարկ է արել՝ այնպես ինչպես Ֆրանսիան առաջինն է օրենքով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, հիմա էլ պետք է առաջինը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը»:

F17942D7-23B2-4FC6-B193-B3104DE3C451

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ