Սամվել Կարապետյանը կարևոր օգնություն է ցույց տվել բանակին
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/10/C9B075CD-4AC1-4501-972B-2BE34326ED3C.jpeg)
Ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարևոր օգնություն է հատկացրել Արցախի Պաշտպանության բանակին, գրում է aravot.am-ը:
Այս մասին մեզ հայտնեցին բանակին մոտ կանգնած մեր աղբյուրները՝ չհստակեցնելով օգնության տեսակը։
«Ռազմական գաղտնիք է, միայն կարող ենք ասել, որ այդ օգնությունն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակին է հասնում», – ասել է մեր աղբյուրը։
Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն բացի Կարապետյանից ռուսաստանահայ բազմաթիվ այլ խոշոր գործարարներ սկսել են սեփական նախաձեռնությամբ հատկացումներ անել մարտնչող զորքերին։