07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է ժամը 18:00-ին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է նոյեմբերի 24-ին ժամը 18:00-ին: Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվում Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը:

Ալիևը հորդորել է չմտահոգվել Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան առաջնորդներին կոչ է արել «չանհանգստանալ» Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների համար, հանրապետության ղեկավարի խոսքով, դրանք երկրի «պատմական ժառանգությունն» են: «Այսօր, երբ պատերազմն ավարտվել է, արևմտյան որոշ առաջնորդներ հարց են բարձրացնում, թե ի՞նչ ճակատագիր ունեն քրիստոնեական եկեղեցիներն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Նրանք դա հայտարարում են ինձ հետ զրույցներում և մտահոգություն հայտնում իրենց […]

Հայաստանից չեք փախչելու և դեռ պատասխան եք տալու. Թեհմինա Վարդանյանը՝ վարչապետին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր իր ելույթը սկսեց ՀՀ վարչապետին ուղղված խոսքով՝ «Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, Դուք Հայաստանում ասելիք և կողմնակիցներ չեք ունենալու, բայց Հայաստանից չեք փախչելու և դեռ պատասխան եք տալու»: «Մենք Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք ժամ առաջ լքել վարչապետի պաշտոնը: Ավելի քան երկու տարի կառավարումը տապալված է: Նիկոլ Փաշինյանի […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 813 դեպք, մահերի թիվն ավելացել է 30-ով

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 127 522 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 813-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 98 944 (+3845) մարդ, այս պահին բուժվում է 26 069-ը (-3062): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2509 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2002 (+26), իսկ այլ պատճառներով՝ 507 (+4): Մեկ օրում մահացել է 30 մարդ:

Արսեն Կարապետյանը դիմում է գրել «Իմ քայլը» խմբակցության ավագանու մանդատից հրաժարվելու, Իզաբելլա Աբգարյանը՝ խմբակցությունից դուրս գալու մասին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց ավագանու ԲՀԿ-ական մեկ այլ անդամ Միքայել Մանրիկյանը: «Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները», – նշեց Մանրիկյանը:   Նշենք, որ […]

Արայիկ Հարությունյանը կգնա միայն մի դեպքում․ Ժողովուրդ

Արցախում պատերազմի ավարտից հետո հակասական տրամադրություններ են: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, Արցախի նախագահին դեռ չեն կարող խորհրդարանում անվստահություն հայտնել: Արցախի Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է. «Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնը ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի […]

Նիկոլը, իշխանության գալով, եկեղեցին, վեհարանը պղծեց, գնալիս էլ Շուշին հանձնեց, ծախեց․ Իրավունք

Այսօր և հայրենիքում, և սփյուռքում ապրող հայի արժանապատվությանն անասելի մեծ հարված է հասցվել։ Հոգեբանորեն այս վիճակը բավական բարդ է հաղթահարել։ Առավել խոցված է հողն ազատագրողների, ազատամարտիկների, զինվորականության պատիվը, որոնք չեն ցանկանում ոչ մի կերպ համակերպվել իրողությունների հետ, և այս ամենը համարում են ժամանակավոր դադար։ Հայտնի ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որ արցախյան առաջին պատերազմն անցած զինվորական է, այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված