19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական պատերազմում անվտանգության ապահովումը պակաս կարեւոր չէ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարեւոր առաջարկություն. Արգելափակել ադրբեջանական ու թուրքական լրատվական կայքերի եւ սոցիալական ցանցերում հակահայկական թուրքամետ օգտատերերի էջերը Հայաստանի եւ Արցախի տարածքում։ Սա պետք է արվեր դեռ սեպտեմբերի 27-ից, բայց հիմա էլ ուշ չէ ։ Տեղեկատվական պատերազմում անվտանգության ապահովումը պակաս կարեւոր չէ»:

Խորհրդարանը լուրջ անելիք ունի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանը լուրջ անելիք ունի։ Դեռեւս 2017 թվականի աշնանը, Ապրիլյան պատերազմից հետո, առերեսվելով թռչող մարդասպան ռոբոտներին, դրանց չկարգավորվող արտադրության, վաճառքի ու օգտագործման սպառնալիքները կանխազգալով, հեղինակել էի կարեւոր քաղաքական բանաձեւ, որը հայկական պատվիրակության անունից հաջողեցինք անցկացնել Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ( EURONEST PA )։ Բանաձեւն ընդունվեց 2017 թվականին […]

Եթե չզգանք Ադրեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը. Արայիկ Հարությունյան

Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը, այս մասին լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Կդիմեմ միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին, իհարկե, մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգաին իրավունքները, աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք […]

Աշխարհի հայությունը պետք է պայքարի Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտման և Արցախի անկախության ճանաչման համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքի իր էջում Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։ Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևալ օրակարգի […]

Դիվերսիոն խմբի նպատակը Հադրութը գրավելն է եղել. Արցախի նախագահ

Քանի որ Ալիևը հայտարարել է, որ իբր գրավել են Հադրութը, իսկ զինադադարից ժամեր առաջ հասկացել, որ շատ հեռու է Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը, այսօր Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց Արցախի Հանրապետութան նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հաստատ ունեն պատրաստված ստորաբաժանումներ, վարձկաններ և այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր։ Մեր ինֆորմացիան այնպիսինն է, որ համատեղ […]

Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան

Ցեղասպանություն է իրականացվում մի ժողովրդի նկատմամբ, որը իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988-ին,  ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:   Ընդգծելով Թուրքիայի և միջազգային տեռորիզմի մասնակցության հանգամանքը՝ Արցախի նախագահն ասաց. «Ակնկալում ենք քաղաքակրիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն կոչերով ու հայտարարություններով, այլև՝ առարկայական»: Նա նշեց, որ միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան: Նրա […]

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությանը: Նշվում է, որ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի մասին պայմանավորվածություններին: news.am

Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը։ Այս ընթացքում անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում։   Տվյալ համատեքստում երկու առաջարկություն ունեմ։   1. ԱԺ-ին առաջարկում եմ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն իրականացնել եւ պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը, սահմանել որպես Համազգային միասնության օր։ […]

Հադրութում շրջափակվել ու ոչնչացվում է ադրբեջանական դիվերսիոն խումբը. ՊԲ

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ, հաղորդում են Պաշտպանության բանակից։ «Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու […]

Այժմ կարեւորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։   Մի քանի դիտարկում այնուամենայնիվ.   Ռուսաստանը Հարավային Կովկասում ամրագրվում է որպես ամենաազդեցիկ խաղացող։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում, ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։   Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։ Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի