06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաբաբ առ քաբաբ» ետ բերելու խոստում տված ծաղրածուն մեր Հայրենիքը գյուղ առ գյուղ հանձնում է թշնամուն

«Քաբաբ առ քաբաբ» ետ բերելու խոստում տված ծաղրածուն մեր Հայրենիքը գյուղ առ գյուղ հանձնում է թշնամուն, իսկ քաբաբային խեղկատակության էքստատիկ «հաճույքից» կուրացած զանգվածի մի մասն այժմ համր է թշնամուն տրվող հայկական շեների ողբերգության հանդեպ։ Ցավալիորեն արդ ժամն է գոնե մտավոր մակարդակում սահմանելու մեր եզրագիծը՝ եզրագիծը քաբաբ կամ Հայրենիք ընտրողների միջև։ Գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հայերը Շուշին կորցրել են ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով. Սեմյոն Պեգով /տեսանյութ/

Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը իր WarGonzo նախագծի շրջանակում մանրամասներ է պատմել արցախյան պատերազմի մասին։ Անդրադառնալով Շուշիի անկման առեղծվածին` Պեգովն ասել է, որ ադրբեջանցիները Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչև վերջին պահը, մինչև ԼՂ շուրջ եռակողմ հայտարարությունը, Շուշիում կային հայ զինվորներ։ Ըստ իմ հաշվարկների` մոտ 200 հայ զինվոր կար», – ասում է Պեգովը։ Պեգովի […]

«Ո՞ւմ լսեց Նիկոլը, երբ հոկտեմբերի 20-ին մերժեց Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։ Սորոսի՞ն, Բոլթոնի՞ն, թե՞ Էրդողանին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞ւմ լսեց Նիկոլը, երբ հոկտեմբերի 20-ին մերժեց Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու եւ Շուշին ու Հադրութը հայկական վերահսկողության տակ պահելու առաջարկը։ Սորոսի՞ն, Բոլթոնի՞ն, թե՞ Էրդողանին»:

Կործանեց երկու կայացած հայկական պետությունները. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիկբեզ՝ չհասկացողների համար Ի՞նչ է արել նիկոլը 1․Թուրքին է տվել Արցախի Հանրապետության 10 հազար եւ ավելի քառակուսին 2․Թուրքին է տվել ոչ միայն ազատագրված/կուզեք՝ օկուպացված/ տարածքները, այլեւ՝ ԼՂԻՄ-ի մեծ մասը․․ 3Թուրքին է տվել ՀՀ հարավում տարածք, որ ադրբեջանցին թուրքի հետ կապվի Նախիջեւանով 4․Թուքին է տվել […]

«Լսել եմ, որ շատ քննիչներ դիմումներ են գրում, դուրս են գալիս համակարգից». Հայկ Մամիջանյան

Նախօրեին Մաշտոցի պողոտայից բողոքի ցույցի ժամանակ բերման էր ենթարկվել ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանը: Նրան ձերբակալել էին՝ առաջադրելով թավշյա իշխանության «ավանդական» մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածով՝ օրենքով սահմանված կարգի խախտման, հավաքներ կազմակերպելու համար։ Հայկ Մամիջանյանի փաստաբանը բողոքարկել էր կալանավորման մասին միջնորդությունը: Երեկ՝ կեսգիշերին մոտ, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը, եւ Հայկ Մամիջանյանն ազատ արձակվեց: […]

Մենք Հանրապետություն էինք Արցախով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այն, ինչին հանգեցրեց դավադիր, ստահակ եւ պիղծ խունտայի կառավարումը, ոչ միայն ռազմաքաղաքական ֆիասկո է, ոչ միայն այլեւս չսպիացող անձնական ողբերգություններ, ոչ միայն աշխարհաքաղաքական դեֆոլտ։ Սա նաեւ քաղաքակրթական կոլլապս է, ինքնության շոկ։   Երրորդ Հանրապետության ողջ «ԵՍ»-ը կառուցված էր Արցախյան շարժման շուրջ։ Հանրապետության ակունքներն Արցախյան հողի […]

Հազարավոր զոհերի քաղաքական պատասխանատուն «աներեսի» նման մասնակցի հոգեհանգստի կարգի՝ ոչ տեսել էի ,ոչ էլ լսել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ բան էի տեսել, բայց որ հողատուն ու հազարավոր զոհերի քաղաքական պատասխանատուն «աներեսի» նման մասնակցի հոգեհանգստի կարգի՝ ոչ տեսել էի ,ոչ էլ լսել։ Հայաստանն ՝առանց հողատու ղեկավարության։ Հ.Գ. Աստված հոգիներդ լուսավորի, Հայրենիքի սուրբ նահատակներ»:

Հարգանքի կորուստը նախեւառաջ քաղաքակրթական է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն ասել եմ, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո մեզ աշխարհում գրեթե բոլորը խղճում են, ու գրեթե ոչ ոք չի հարգում։ Հարգանքի բացակայությունը պայմանավորված չէ ռազմական արդյունքներով՝ տարբեր ազգեր կրել են պարտություններ մարտի դաշտում։ Հարգանքի կորուստը նախեւառաջ քաղաքակրթական է եւ այն մասին է թե ինչպես իրեն հին, իմաստուն […]

«Նիկոլ Փաշինյանն այդքան ձգտելով մնալ աթոռին չի էլ հասկանում, որ յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է արժեզրկում ու ոչնչացնում իրեն». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն այդքան ձգտելով մնալ աթոռին չի էլ հասկանում, որ յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է արժեզրկում ու ոչնչացնում իրեն։ Ոչնչացրել է իրեն որպես բանակցող, որպես հայ՝ թուրքին նվիրելով մեր Արցախը։ Երբ փաթեթային լուծումներից էր խոսվում, դա չէր նշանակում Արցախը փաթեթով թուրքին տալ։ Այս պատուհաս դարձածը աթոռին մնալու ցանկությունն […]

«Զինվորական հրամանատարներ, էս ինչ եք դարձել․․․ Պատի՞վ․․.կա՞․․․». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացնո՞ւմ եք, ՊՆ Վազգեն Սարգսյանի մոտ գնար դավաճանը եւ հարցներ՝ որտե՞ղ ենք սխալվել․․չէ, դուք միայն պատկերացրեք․․․ Որտե՞ղ ենք սխալվել, հարցնում է գլխավոր դավաճան, հող հանձնողը, հայրենիք ծախողը եւ ՊՆ-ում կլոր սեղանի շուրջ նստած բարձրաստիճան զինվորականները նստել եւ լսում են դա, իբր երկրում բան չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված