05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մեր երեխաներն անպիտան գործիքի պես օգտագործվեցին ու «շպրտվեցին»». Ժամկետային զինծառայողի մայր

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողներին քիչ առաջ ընդունել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հանդիման արդյունքից, սակայն, ծնողները գոհ չեն: Նրանց խոսքով՝ Գևորգյանը հայտնել է, որ զինվորները ծառայությունը շարունակելու են նույն ընթացակարգով՝ որպես Արցախ զորակոչված զինծառայողներ: Խոսվել է նաև արձակուրդի մասին՝ մոտակա մի քանի օրվա ընթացքում հարցը կկարգավորեն:

«Արձակուրդը չի բավարարում, անգամ հրաժարվում եմ արձակուրդից: Պահանջում եմ՝ ՀՀ քաղաքացի զինծառայողն Արցախից վերադարձվի: Երեխա չենք ծնել պատերազմից հետո սպառնացող վտանգի պատճառով կորցնելու համար: Մեր երեխաներն անպիտան գործիքի պես օգտագործվեցին ու «շպրտվեցին»», – լրագրողների հետ զրուցում ասաց զինծառայողի մայր Արմինե Ավագյանը՝ հայտնելով, որ ինքը պատրաստվում է լուսադեմին գնալ Արցախ:

Սակայն, որոշ ժամանակ անց, նրանք Մանե Գևորգյանից տեղեկացան, որ այսօր ժամը 18.00-ին Պաշտոպանութան նախարարը նախարարությունում պատրաստ է ընդունել ծնողների 15 հոգանոց խմբի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ