22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե նորից սկսենք մեսիաներ ու մարգարեներ գտնելու հույսով ապրել, ապա դժվար թե կարողանանք դուրս գալ այս ծանր իրավիճակից

Եթե նորից սկսենք մեսիաներ ու մարգարեներ գտնելու հույսով ապրել, ապա դժվար թե կարողանանք դուրս գալ այս ծանր իրավիճակից: Այս մասին գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Նիկոլով ոգևորված, իսկ հետո Նիկոլից հիասթափված շատ-շատերը հարց են տալիս. «Ո՞վ կարող է դառնալ նոր առաջնորդ, որ երկիրն այս ճգնաժամից դուրս կբերի»։

Ես չգիտեմ, գուցե և կա այդպիսի մարդ, որը կիջնի հրապարակ, կասի մի քանի ճիշտ խոսք, ու հաստատուն քայլերով իր հետևից կտանի հայ ժողովրդին դեպի պայծառ ապագա, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ դրա հավանականությունը գրեթե զրոյական է։

Կյանքի փորձն ու գիտելիքներս էլ հուշում են, որ եթե այդպիսի մարդ գտնվի, ամենայն հավանականությամբ լինելու է հերթական պոպուլիստ խաբեբան»,- գրել է Վրթանեսյանը։

Նրա համոզմամբ` Եթե նորից սկսենք մեսիաներ ու մարգարեներ գտնելու հույսով ապրել, ապա դժվար թե կարողանանք դուրս գալ այս ծանր իրավիճակից:

«Ես զգուշորեն կվստահեի այն խմբին, որը նախ՝

  • հակաճգնաժամային միջոցների քիչ թե շատ հստակ ու տրամաբանական ծրագիր կներկայացնի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ (լավ, գոնե կարճաժամկետ ու միջնաժամկետ);
  • ցույց կտա կադրային և նյութական ռեսուրս այդ ծրագիրն իրագործելու համար։
    Գիտեմ, որ համարյա ֆանտաստիկ բան եմ ասում, որովհետև նույնիսկ խաղաղ ժամանակներում հայաստանյան կուսակցություններն առանձնապես չէին զբաղվում նման աշխատանքով։

Բայց առանց դրա ամեն անգամ կանգնելու ենք «չարյաց փոքրագույնը» ընտրության առջև, իսկ երբեմն այդ ընտրությունն էլ չի լինի»,- գրել է Վրթանեսյանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ