01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչպես միշտ, նա սուտ է խոսում․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարճ հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի  երկու գրառումներին։

«Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում։ Ավելի մանրամասն կանդրադառնանք գալիք շաբաթվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր երկու գրառում էր արել երկուսն էլ Արցախի թեմայով։ Առաջին գրառման մեջ նա նշել էր, որ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում։ Երկրորդ գրառման մեջ Փաշինյանը պատմել էր, թե ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին և ինչու հնարավոր չի եղել այդ ժամանակ հասնել պատերազմի դադարեցմանը։

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ