05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ, ախր ինչի՞ ես այդքան տուլաշ։ Ինչի՞ է քեզ թվում, թե մյուսները ոչնչից տեղյակ չեն, ու քո սուտ պատմությունները պետք է «հալած յուղի» տեղ ընդունեն․ Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկոլ, ախր ինչի՞ ես այդքան տուլաշ։ Ինչի՞ է քեզ թվում, թե մյուսները ոչնչից տեղյակ չեն, ու քո սուտ պատմությունները պետք է «հալած յուղի» տեղ ընդունեն։ Մի՞թե դու այդ աստիճան չէիր տիրապետում իրավիճակին։
 
Դեռ հոկտեմբերի 20-ին, կարող էին մեր վերակսկողության տակ մնալ Հադրութի շրջանի Տող, Դրախտիկ, Մեծ Թաղեր, Ազոխ, Տումի, Թաղուտ, Մոխրենես, Մայրամաձոր, Մարտունու շրջանի Թաղավարդ, Զարդարաշեն, Սարգսաշեն, Խաչմաչ, Շեխեր, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր, Ավետարանոց, Սղնախ, Մադաթաշեն, Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղերն ու ՇՈւՇԻ քաղաքը։ Ընդ որում, եթե անգամ թուրքը որոշեր գար Շուշիում «ապրելու», ապա այնտեղ չէին լինելու նրա զինված ստորաբաժանումները։
 
Հոկտեմբերի 20-ին խոսք չկար Մեղրիի ճանապարհի մասին։ Խոսք չկար անգամ Քարվաճառի մասին, որովհետև ադրբեջանցիք շատ լավ գիտեին, որ այն վերցնելն իրենց համար գրեթե անհնար էր լինելու։
 
Չէինք ունենա նաև այն տխուր պատկերը, որը հիմա Բերձորի ճանապարի շուրջ ես ստեղծել։
Դու գոնե հասկանու՞մ ես, որ հիմա վտանգված են նաև Արցախի այն սահմանային բնակավայրերը, որոնց մեջ, սեպի պես՝ մինչև Շուշի խրվել են ադրբեջանական զորքերը։
 
Հ.Գ. Սարսանգի ջրամբարն ինչի՞ չեք պայթեցրել, որը մեծ հավանականությամբ կփոխեր իրավիճակն առաջնագծում՝ էապես խոչընդոտելով թուրքերի առաջխաղացմանը։ Չէ՞ որ հրամանատարական կետում նման առաջարկներ հնչել են։ Թե՞, դա էլ եք պահել, հետագայում թուրքերին ջրով մատակարարելու համար»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ