14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գործով, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Օնիկ Գասպարյանի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը […]

150 մլն խ.մ ռուսական գազը Վրաստանով կհասնի Հայաստան

SOCAR-ը մոտ 150 մլն խ.մ ռուսական գազ կմատակարարի Վրաստան, հայտնում է Sputnik Азербайджан-ը: Հայտնի է, որ պայմանագիրը ստորագրվել է մեկ ամսով։ Տարանցման անհրաժեշտություն է առաջացել «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» խողովակաշարի վերանորոգման աշխատանքների հետ կապված։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանից ռուսական գազը կգնա Հայաստան:

Քարվաճառ–Օմար ռազմագործողությունը․ Համառոտ պատմական տեղեկանք․ Սենոր Հասրաթյան

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1993թ. մարտի 27-ին հայկական զինված ուժերը սկսեցին Քարվաճառ-Օմար ռազմագործողությունը և փայլուն կերպով ավարտեցին ուղիղ մեկ շաբաթ անց՝ ապրիլի 5-ին… Դրանից 27 տարի անց՝ նոյեմբերի 25-ին, առանց որևէ կրակոցի, Քարվաճառի շրջանը՝ Օմարի լեռնանցքով հանձնվեց հակառակորդին… Ուղիղ 28 տարի առաջ տեղի ունեցած հերոսական անցքերը ներկայացնող այս անդրադարձը, […]

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է. ԿԳՄՍՆ

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունումը: ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են […]

Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2020թ. գործունեության տարեկան հաղորդումը, որտեղ ներկայացված է պատերազմի ընթացքում փաստահավաք առաքելության արդյունքները

Ղեկավարվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը: 2020 թվականին Պաշտպանի աշխատակազմը ստացել է 377 դիմում` 481 անձի կողմից` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության, սեփականության, ընտրական և […]

Ներդրումների արտահոսքը Հայաստանից տագնապեցնող է

Տնտեսական զարգացումն ու սոցիալական վիճակի բարելավումն անհնար է առանց ներդրումների։ Չկան ներդրումներ՝ տնտեսությունը գտնվելու է անընդհատ անկման, իսկ բնակչությունը՝ շարունակական աղքատացման գործընթացում։ Այն, որ Հայաստանում ներդրումների առումով աղետալի վիճակ է, մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք։ Դրա  ապացույցն է նաև խորացող տնտեսական անկումը։ Մեր նախորդ հրապարկմամբ ներկայացրել էինք Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, որոնք փաստում էին օտարերկրյա ներդրումների […]

Այս վիժվածքները մեզ լկտիաբար և անթաքույց կտրում են թե մեր հին արմատներից․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկվանից տասնյակ հազարավոր ընտանիքներ չգիտեն, ոնց կազմակերպեն իրենց կորցրած հարազատների եւ մերձավորների զատկյան հիշատակման արարողությունը։ Նախորդ տարվա համեմատ 10 000-ից ավել մահեր ունեցանք մեր երկրում՝ դավաճան ոհմակի պատճառով։ Թե կովիդից մահացածների, թե պատերազմում նահատակվածների շիրիմներին մարդիկ ստիպված այցելում էին Զատկի օրը, կամ այսօր ՝ գործատուներից թույլտվություն խնդրելով։ Այս […]

«Լենա Նազարյանի բառով՝ միակ «շանսը» մնում է իրենց իսկ հիշողությունը թարմացնելը՝ սկսած վարչապետից, վերջացրած «շանսը» բաց թողնել չցանկացող տիկնոջով»

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․ «Ֆլեշմոբի փոխարեն. Չգիտեմ՝ ի՞նչ լեզվով կարելի է մեր իշխանավորներին ու պատգամավորներին (նախկին, ներկա և ապագա) բացատրել, որ հայի և թուրքի միջև բարեկամություն հաստատել հնարավոր չէ՛.   Լենա Նազարյանի բառով՝ միակ «շանսը» մնում է իրենց իսկ հիշողությունը թարմացնելը՝ սկսած վարչապետից, վերջացրած «շանսը» բաց թողնել չցանկացող տիկնոջով: «Ես համոզված […]

Ինչպե՞ս թշնամանքն ու ատելությունը, սիրո ու համերաշխության զգեստավորմամբ խոր արմատներ բռնեցին մեր կյանքում․ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան

Ապրիլի 3-ին Ս. Գայանե վանքում Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագին Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն իր պատգամում նշեց. «Հավատո՞ւմ ենք արդյոք, որ երկրի նպատակը երկինքն է, հավատո՞ւմ ենք, որ մահվամբ չի ավարտվում մեր կյանքը և վերջապես հավատո՞ւմ ենք արդյոք, որ այսօրվա մեր գործերը մեռյալների հարությունից հետո արձագանք են ստանալու հավերժության մեջ: Պողոս առաքյալը դրան խորապես հավատում էր […]

Բացվում է Դեմիրճյան փողոցը. Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը

Հայրենիքի փրկության շարժումը հայարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկ։ Պայքարի հիմնական գործողությունները առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։ Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի