18 Մայիսի, Երեքշաբթի, 2021
KFC

Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Տիգրան Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո․ Հրապարակ

1584125306_Untitled

Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի հարաբերություններում վերջին օրերին կտրուկ շրջադարձ է նկատվում: Տեւական ժամանակ անկյուն քշված Միրզոյանի հետ Փաշինյանն իր մոսկովյան այցից հետո ավելի սերտ է շփվում:

Որոշ տեղեկություններով, ամեն օր կառավարության ամառանոցում Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Տիգրան Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո։ Մասնավորապես, նախընտրական ծրագիր են գրում, լոզունգներ մշակում, քննարկում են քաղաքական ուժի բրենդի փոփոխության հարցը: Երբեմն այլ կուսակիցներ էլ են միանում, բայց ուղեղային կենտրոնն այս եռանկյունին է:

Իշխանական աղբյուրների վարկածով, այս ջերմացումը պայմանավորված է արտաքին մարտահրավերներով, մասնավորապես, ՌԴ այցից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ թիմը պետք է միակուռ լինի, որպեսզի արտաքին ուժերը չկարողանան ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել եւ մինչեւ ընտրությունները լուծել իշխանափոխության հարցը:

Մոսկովյան այցը որոշակի փոփոխություններ է առաջացրել նաեւ իշխանությունների լրատվական քաղաքականությունում։ Դրա մասին է վկայում հակառուսական ալիքը, որը բարձրացել է վերջին օրերին, ինչը կառավարվում է իշխանության կողմից: Այս թեմայի շրջանակներում են նաեւ մեղադրանքները՝ ուղղված Ռուսաստանին, որ գերիների վերադարձի պատասխանատվություն կրում է Մոսկվան։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ