«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին խոնակ Վահագն Ալեքսանյանի՝ որպես պատգամավոր երդման արարոողությունն այսօր կայացավ Ագզային ժողովում։ Արդեն պատգամավորի կարգավիճակում Ալեքսանյանն հայտարարեց, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ գրանցած պարտությունը նախկին իշխանությունների կողմից բանակը 25 տարի թալանելու հետևանքն է։
ArmDaily.am-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ չի էլ ճանաչում Ալեքսանյանին ու նրան պատասխանելու միտք անգամ չունի՝ ինքը կարող է պատասխանել միայն Ալեքսանյանի ղեկավարին։
«Նման անհեթեթություններին, հիմարություններին մենք բազմիցս պատասխանել ենք, չեմ կարծում, որ նորաթուխ պատգամավորի հետ բանավեճի մեջ կմտնեմ, իմ բանավեճը նրա ղեկավարի հետ է։ Եթե բանակը թալանվել է՝ բա ո՞նց է 2016-ին հաղթել այդ բանակը, եթե այդ բանակը թալանվել է, էդ ո՞նց է 2018-ին Նիկոլ Փաշինյանը ասում՝ նոր տարածքներ, նոր պատերազմ։ Էդ որ թալանվել է՝ էդ ո՞նց է Նիկոլ Փաշինյանն հուլիսյան մարտերից հետո ասում՝ մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է ու ամենաորոշիչ նշանակությունն ունի տարածաշրջանում՝ էդ էս էի ասո՞ւմ, թող գնա բոլոր հարցերն իր շեֆին տա։ Էդ որ թալանվել է այդ բանակը՝ քանի՞ հոգի է դատվել այս երեք տարվա ընթացքում բանակը թալանելու համար։ Բանակը թալանել են իրենք, որ մի քանի օրվա մեջ մի քանի շտաբի պետ են փոխել, թալանել են բանակը իրենք, որ զենքը փոխարինել են կլուբնիկով, որ Սու 30-ն են առել առանց հրթիռների և սուտի շոու են արել, թե իբր թե մարտունակ են, թալանել են բանակը իրենք, որ ասում էին՝ օդը պաշտպանված է, բայց պաշտպանված չի, որովհետև թուրքին ծնկի բերած գեներալներին բանակից հեռացրեցին և թալանել են բանակը իրենք, որոնք հիմար հրամաններ են տվել և բանակի փառապանծ գեներալիտետին, որոնք մարտական փառապանծ ուղի են անցել ՝ նրանց վրա շինծու քրեական գործ են հարուցել»,-ասաց Շարմազանովը։
Նա նշեց, որ պատերազմի թե հրահրման, թե կապիտուլյացիայի, թե պատերազմի խայտառակության մեկ մեղավոր կա՝ «Նիկոլ կապիտուլյանտը»՝ համոզված է Հանրապետական կուսակցության անդամը։
«Ես նույնիսկ Փաշինյանի ներկայությամբ՝ հոկտեմբերի 12-ին նրա իրականացրած աններելի սխալների մասին նաև դիվանագիտության ոլորտում ներկայացրել եմ, ես չեմ ասել Արցախը Հայաստան է և վերջ, ես չեմ ասել՝ 2020 թվականի հուլիսյան դեպքերի մասին, որ ամենամարտունակ բանակը մերն է, ու ես չեմ ասել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ»,-ասաց Էդուրադ Շարմազանովը։