02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետն ու ՀՀ Նախագահը դիտավորությամբ չեն կատարել ՀՀ դատական ակտը. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ընդունելով Օնիկ Գասպարյանի դիմումը, միաժամանակ, կիրառել է հայցի ապահովման միջոց: Այսինքն, դատարանը, ըստ էության, կասեցրել է ոչ միայն Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով պաշտոնից ազատելու հանգամանքը, այլև, հետևաբար, դրանով իսկ արգելել է նրա փոխարեն նշանակել այլ անձի: Սակայն, իշխանությունը, […]

ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ գերիների հարցին արագ լուծում տալու համար. դեսպան

Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին: «Այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում է, և որոշակի հաջողություններ են արձանագրվում: […]

Կապիտուլյանտը պետք է հեռանա. Արտակ Զաքարյան

«Երկիր մեդիա» ՀԸ տաղավարում զրուցել ենք Հայաստանի պաշտպանական և անվտանգային համակարգերի անհապաղ անելիքների, տարածաժրջանում ահագնացող նոր սպառնալիքի, Հայաստանի հարավում նոր պատերազմի հավանականության, Բանակի անելիքների, ինչպես նաև իշխանությունների կողմից շարունակվող հանցավոր գործողությունների մասին:   Կապիտուլյանտը պետք է հեռանա:   «Երկիր մեդիա» ՀԸ 

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը 40-50 տոկոս է․ թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում 25 տոկոսով. Արմեն Պողոսյան

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն արժանահավատ չի համարում Վիճակագրական կոմիտեի կողմից 6-6.5 տոկոս գնաճի մասին տեղեկությունը՝ հայտնելով, որ իրենց մոտավոր ուսումնասիրություններով՝ 20 տոկոսից ոչ պակաս է գնաճը:   «Սակայն խնդիրն այն է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, այդ թվում՝ հաց, շաքարավազ, բուսական յուղ, ձու, գնաճը 40-50 տոկոս է: Թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում՝ 25 տոկոսով: […]

Սերժ Սարգսյանի գրասենյակը հաստատում է

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը: Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Նախագահները հանդիպել են

Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Այս մասին հայտնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի