19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոչ ենք անում հանրությանը ՀՔԾ հաղորդագրությանը վերաբերվել հումորով. Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին հաղորդագրություն է տարածել փորձելով տպավորություն ստեղծել թե իբր Երևան քաղաքի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ որ առնչություն ունի երեւակայական չարաշահումների կատարմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել են Ռոբերտ Նազարյանի շահերի պաշտպաններ՝ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանը: «Վերջին շրջանի դառը իրականությունը […]

Հրաժարվել եմ նախագահի՝ ԱՏՕՄ նախագիծը ղեկավարելու առաջարկությունից. Արշակ Կարապետյան

«Երևան իմ սեր» հիմնադրամի նախկին տնօրեն Արշակ Կարապետյանը գրել է, որ «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել է դեռ 2020թ․ հոկտեմբերի 1-ին։ Գրառումը՝ ստորև. «Վերջերս բազմաթիվ զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի «ԱՏՕՄ» նախագծի և «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ կապված։ Այդ պատճառով որոշեցի նորից ակտիվացնել ֆեյսբուքյան […]

Փաշինյանը գյուղոլորտում ֆանտաստիկ թվեր է ասում․ երևում է՝ ոլորտից չի հասկանում ոչինչ․ թվեր ու փաստեր

Օրեր առաջ վարչապետի աթոռը զբաղեցնող սուբյեկտը իր հերթական մարզային հանդիպումների ու շրջայցերի շրջանակներում գյուղական բնակչությանը ներկայացրեց Հայաստանի ապագա գյուղատնտեսության իր մոդելը: Բնական է, որ ցանկացած մասնագետի և փորձագետի համար էլ հետաքրքիր է լսել պարենային լրջագույն սպառնալիքների նախաշեմին հայտնված երկրի ղեկավարի տեսլականը ռազմավարական նշանակության ոլորտի՝ գյուղատնտեսության, զարգացման մասին: Լսելով ելույթը, ակամայից սպասում ես, որ զարգացումների գոնե […]

Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՄԻՊ

Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին, սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր մերժումների […]

Մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից, իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում գրանցվում են.Հասրաթյան

Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ներքին բավարարվածություն էին զգում Արցախի տարածքներն անկրակ հանձնելու շուրջ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության մասին լուը լսելուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ասում եմ իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կարծում էին, թե Արցախը թուրքին հանձնելով՝ իրենք իրենց ու իրենց […]

Հադրութում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել

Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի: Ամենայն հավանականությամբ այն կշարունակվի վաղը:

Իշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմից պատերազմն ապաշնորհ կառավարելու ազգակործան հետևանքների համար․ Մարուքյան

Պատերազմն արդեն 5 ամիս է, ինչ ավարտված է, սակայն պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու մասին մեր առաջարկն այդպես էլ որևէ արձագանք չստացավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Նախ ասվեց, որ հանձնաժողովի ստեղծմանն իշխանությունը դեմ չէ, այնուհետև հայտարարեցին, որ կառավարության որոշմամբ փաստահավաք խումբ ստեղծելու մեր […]

ՀՀ նախագահը չի ստորագրի Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքը և կդիմի ՍԴ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքները […]

«Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում «Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»» վերտառությամբ գրառում է կատարել: Գրառման մեջ ասված է․ «2018 թվականի իշխանափոխության հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության կործանման նպատակային քաղաքականության առաջին թիրախներից մեկում հայտնվեց Սահմանադրական դատարանը։ Շուրջ երկու տասնամյակ դժվարություններով և հաջողություններով կայացած Բարձր դատարանը հասցրել էր հեղինակություն վաստակել ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում, […]

«Չհասկացա՞նք, ուրեմն ավելի վատ է լինելու։ Ավելի մեծ աղետ է պատելու մեզ․․․»․ Հրանտ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերը երկար եմ մտածել մեր իրականության մասին։ Ցավոտ եզրակացությունս մեկն է՝ Նիկոլը դեռ անելիք ունի մեր երկրում։ Նիկոլի դասերը դեռ բոլորը չեն հասկացել… Դեռ 2018թ. նոյեմբերին եմ վերջնականապես համոզվել, որ հայ ժողովուրդը չի կարողանալու խուսափել պատժից։ Համոզվել ու գրել եմ դրա մասին։ Հիմա էլ նստած փորձում եմ հասկանալ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի