29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դավաճանի արտաբերած ամեն բառը կամ սուտ էր, կամ կեղտ

Դավաճանի այսօրվա ելույթի մասին այնուամենայնիվ ուզում եմ մի երկու դիտարկում անել։ Զուտ երեք փաստ, որոնք պետք է ֆիքսել անպայման, գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 

ա) Բանակցային գործընթացի սպառված լինելու, պատերազմի անխուսափելիության, պարտության կանխորոշման ու նման բաների մասին նրա բոլոր դատողությունները հենված էին բացառապես Ալիևի խոսքերի ու դիրքորոշման վրա։ Ճիշտ է, դավաճանը հղվում էր ՀՀ նախկին ղեկավարների խոսքերին, բայց որպես փաստարկ բերվում էր այն հանգամանքը, որ Ալիևն այլևս չեր ուզում սպասել, Ալիևը չէր համաձայնվում մեր առաջարկներին, Ալիևը, Ալիևը, Ալիևը… Ակնհայտ է՝ բանացկությունների հարցում դավաճան Նիկոլի համար մեկ հեղինակություն կա՝ Ալիևը, որն էլ, ի դեպ, ժամանակին «ծանոթացրել» է կապիտուլյանտին բանակցությունների նրբություններին։

բ) Փորձելով պախարակել ՀՀ նախկին իշխանություններին՝ դավաճան Նիկոլը այնքան մահացու մեղքեր բարդեց Հայաստանի Հանրապետության վրա, որոնք լիուլի կարող են բավարարել Ադրբեջանին ու Թուրքիային ոչ միայն անցյալ պատերազմը, այլև Սյունիքի ու ՀՀ այլ տարածքների հանդեպ իրենց պահանջներն արդարացնելու համար։

գ) Հայոց Բանակի մասին դավաճան Նիկոլն անցյալ ժամանակով է խոսում։ Ավելին, այսօր նա ըստ էության խոստովանեց, որ մեր երկրի անվտանգության հետ կապված բոլոր հարցերն այսուհետ լուծելու է ռուսական կողմը։ Մեր բանակն էլ զբաղվելու է «մարտունակության բարձրացմամբ»։

Մնացածի մասին խոսելու իմաստ չկա։ Նրա արտաբերած ամեն բառը կա՛մ սուտ էր, կա՛մ կեղտ։ Ճիշտ են անում ՀՀ նախկին ղեկավարները, որ չեն արձագանքում։ Քաղաքական մեռելի հետ ոչ մի բանավեճ։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ