13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան

Հետաքրքիր է՝ կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Կա՞ պոեմ՝ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։

Գուցե նովե՞լ՝ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։

Իսկ պատմվա՞ծք՝ անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին:

Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը։

Եվ ամենակարևորը. ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով»,- գրել է Միքայել Մինասյանը:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ալիևի՝ ռազմավարի պուրակում նկարվելուն և քառատողով պատասխանեց նրան:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ