15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում, հայաստանյան իշխանության անելիքն է դարձել իր ներքին գզվռտոցները հրապարակային դաշտ հանելն ու ընդդիմության և նրա առանձին գործիչների դեմ տեղեկատվական կեղտոտ օպերացիաներ իրականացնելը: Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին, […]

Զոհերիդ ծնողներին կաշառիր: Թշնամուդ ստրուկը եղիր …

Սատանայի 10 պատվիրանները: Դավաճանիր: Կյանքեր զոհաբերիր: Ստիր: Կուռք դարձիր: Աստծու խոսքերն աղավաղիր: Շնացիր և բոլորին ասա, որ իբր գայլերի դեմ ես: Զոհերիդ ծնողներին կաշառիր: Թշնամուդ ստրուկը եղիր: Գողացիր մարդկանց հավատը: Քո տեր սատանայից բացի, ոչ մեկին մի ծառայիր: Արամ Աբաջյան

Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում․․․ Հիշեցնեմ, որ մինչ այս պահը Ադրբեջանը անց է կացրել մոտ յոթանասուն անհատական ու համատեղ զորավարժություն, բայց պատերազմական հակումների մեջ մեղադրում է օդապարիկներ թռցնող ու հեծանիվ քշող Փաշինյանին»:  

COP29-ը հյուրընկալող Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի. HRW

Human Rights Watch-ը և Freedom Now-ն նոր զեկույց են հրապարակել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանում ուժեղանում են բռնաճնշումները կառավարության քննադատների և ակտիվիստների նկատմամբ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է՝ Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի։ Զեկույցում հիշատակվում է ԱՄն օրենսդիրների հայտարարությունը, որով նրանք փաստում էին՝ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, […]

Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը. Աննա Լորանս

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետել X-ի էջում անդրադարձել է Բաքվում սպասվող Cop29-ին՝ այն անվանելով ամենամաշտաբային ֆեյք իրադարձությունը․ «Ադրբեջանը 2020 թվականին օգտագործել է ջիհադիստներին և ֆոսֆորային ռումբեր կիրառել Լեռնային Ղարաբաղում: 2023 թվականին՝ շրջափակել ու սովի մատնել: Բարի գալուստ CopOfShame (Cop-ամոթ)»։  

Բրնձելով

«Փաստ»-ը գրում է. Հայերենում այդպիսի մի բառ կա՝ «բրնձել»: Դասական առումով այն նշանակում է՝ որևէ բան լավ չանել, չկարողանալ կամ ուղղակիորեն՝ վատ անել որևէ բան: Ժամանակակից խոսակցական հայերենում «բրնձելը», սովորաբար, գործածվում է այլ իմաստով: Երբ որևէ մեկը անիմաստ, անբովանդակ խոսում է, ստերի շարք է շարանում, պարզապես դատարկախոսում է, ահա այդ ամենը հակիրճ բնորոշելու համար ասում […]

Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նուման Քուրթուլմուշը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետԺնևում ունեցած հանդիպման ժամանակ: Գաֆարովան իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները հավատարիմ են միասնական դիրքորոշմանը բոլոր հարցերի շուրջ և ակտիվորեն աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի