21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ։ Քննարկեցինք Հայաստան կատարած իր վերջին այցի արդյունքները, ինչպես նաեւ հոկտեմբերի 25-ին հրապարակված Հայաստանի հարցով այս տարվա զեկույցի նախագիծը։ Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները զեկույցի նախագծի շուրջ մինչեւ վերջինիս լրամշակումը եւ վերջնական ընդունումը Եվրոպական խորհրդարանի կողմից»։ #EPP […]

Մոսկվան դիմել է Երեւանին

ՌԴ արտգործնախարարությունը դիմել է Հայաաստանի ԱԳՆ-ին՝ Զատուլինի և Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու հետ կապված պարզաբանում ստանալու համար։ Մենք պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել՝ դա արդյոք այդպես է և,եթե հաստատվի, ապա ինչի՞ հետ է դա կապված։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պաշտոնական պատասխան ստանալուց հետո ռուսական կողմը կկողմնորոշվի հերթական […]

«Խաղաղության պայմանագիր» ՝ առասպել

«Խաղաղության պայմանագիր» անվանումն ինքնին առասպել է. այն չի համապատասխանում կնքվելիք պայմանագրի իրական բովանդակությանը։ Ստեղծված իրավիճակն այդ պայմանագրի կնքումով էականորեն չի փոխվելու, ավելին՝ ամրապնդելու է Ադրբեջանի դիրքերը և հարմար պահին թշնամին նորից հարձակման է անցնելու՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական, իրավական, միջազգային հարթակներում։ «Փաստինֆո»-ին ասել է  պատմաբան Արմեն Այվազյանը։ «Այդ պայմանագիրն ամրապնդելու է Ադրբեջանի հանցագործությունների, ոճրագործությունների […]

Ինչ է կատարվում Արցախում

Հայաստանում անցկացրած մեկշաբաթյա աշխատանքային այցից հետո հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերության՝ խոսելով հանդիպումների արդյունքների, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների մոտեցումների և այլ օրակարգային հարցերի մասին։ Արցախի նախագահը հերթական անգամ զերծ մնաց ՀՀ դե-ֆակտո իշխանությունների մասին հասցեական և ուղիղ խոսելուց` նախընտրելով ընդհանրական, ոչինչ չասող ձևակերպումները Արցախի՝ ամբողջ հայության համար առաջնահերթություն լինելու մասին։ […]

Նոր աշխարհի 3 կարեւոր բնութագրիչները

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելը հոկտեմբերի 10-ին ԵՄ դեսպանների տարեկան կոնֆերանսում ունեցած ելույթում անդրադարձել է ԵՄ և համաշխարհային քաղաքականությանը վերաբերող մի շարք կարևոր հարցերի, որոնք արժեքավոր են նաև ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության ձևավորման համար: «Հայկական ալիքի» խմբագրությունը թարգմանաբար ներկայացնում է Ժ. Բորելի ելույթի առանցքային հատվածները: Մենք բախվում ենք ամենամեծ էներգետիկ ճգնաժամին՝ յոթանասունականների առաջին նավթային ցնցումից […]

Այս պատճառով էլ հենց Կ. Զատուլինը թշնամի է

Աշխարհում Արցախից զատ միակ պետությունը, որը հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելիս պաշտոնական փաստաթղթում օգտագործել է ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ արտահայտությունը, Ռուսաստանն է։ Կոնստանտին Զատուլինը կանգնած է այդ փաստաթղթի ակունքներում։ ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների համար այս պատճառով էլ հենց Կ. Զատուլինը թշնամի է, ինչպես և Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները թուրքական դրածոներ են և լեգիտիմ չեն։ […]

Արման Բաբաջանյանը հայտնի է իր կեղծարարություններով․ ընկերոջ երեխաներին «սեփականաշնորհել» բանակից թռնելու համար, հետո այդ ամենի մեղքը գցել հարազատ մոր վրա. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻ՞Ք Համացանցում իրարանցում է։ Հայտնի դավաճան Արման Բաբաջանյանը «փաստաթուղթ» է հրապարակել, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱՄՆ-ում 2 միլիոն դոլարանոց առանձնատուն է գնել։ Վիգեն Սարգսյանը, ինչպես ասում են աչքիս լույսը չի։ Նրա հետ ունեցել եմ բազմաթիվ անհամաձայնություններ, վեճեր, առանց անձամբ ճանաչելու։ Բացի այդ, ինձ համար բացարձակապես անընդունելի […]

Բաքուն արձագանքում է Փաշինյանի՝ երեք անցակետերի վերբերյալ առաջարկին

Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ տեղակայելու մասին ՀՀ կառավարության որոշումը մենք գնահատում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։ Այս մասին, Sputnik Азербайджан-ի փոխանցմամբ, հայտարարել է փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը։ «Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9-րդ կետի պայմանները չկատարելու գլխավոր պատճառը Հայաստանի կողմից ավտոմոբիլային ճանապարհի […]

Ժողովուրդը պե՛տք է ապացուցի, որ ի՛նքն է Հայաստանը, ո՛չ թե Արցախի ադրբեջանացման և Հայաստանի պետականության կործանման շահառու այս բուծված գրչակը

Որքան էլ տատասկոտ է մեր պայքարի ուղին, ժողովուրդը պե՛տք է ապացուցի, որ ի՛նքն է Հայաստանը, ո՛չ թե Արցախի ադրբեջանացման և Հայաստանի պետականության կործանման շահառու այս բուծված գրչակը։ Հայաստանը ե՛ս եմ։ Հայաստանը դու՛ ես։ Հայաստանը մե՛նք ենք։ Պատրաստվե՛ք։ Գրել է հետախույզ, ազատամաևտիկ Գևորգ Գևորգյանը:     

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի