26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարո Փայլանը հավասարության նշան է դնում «Խոջալուում» սպանվածների և Սումգայիթյան ջարդերի միջև

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում. «Հայ հասարակությունը հիմա էլ շվարել-զարմացել է Կարո Փայլանի թուրքամետ պահվածքի և հայտարարությունների պատճառով։ Այնինչ դեռևս 2019 թ. մարտի 3-ին «Դիմատետր»-իս էջին տվել էի հայկական ծագում ունեցող այդ թուրք քաղաքական գործչի պարզ ու հստակ քաղաքական գնահատականը։ Ահա՝
«ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՉԿԱ
Կարո Փայլանը հավասարության նշան է դնում «Խոջալուում» սպանվածների և Սումգայիթյան ջարդերի միջև։ Ամենևին զարմացած չեմ։ Երբեք հիացած չեմ եղել ո՛չ Հրանտ Դինքի, ո՛չ էլ Կարո Փայլանի կերպարներով։ Սրանք թեև ծագումով հայ են, բայց թուրք կամ քուրդ հասարակական-քաղաքական գործիչներ են, որոնց նպատակը Թուրքիան բարեփոխելն է՝ իրենց պատկերացրած ուտոպիստական եղանակներով։ Դինքն ու Փայլանը շատ հեռու են հայկական ու Հայաստանի քաղաքական օրակարգից ու շահերից, էլ չասած՝ հայ ժողովրդի շարունակվող ինքնապաշտպանական-ազատագրական պայքարից։
Հայաստանի թշնամի ֆաշիստական Թուրքիայում, առավել ևս նրա խորհրդարանում հայ քաղաքական գործիչ լինել չի կարող a priori։ Դա անիմաստություն ու անհեթեթություն է՝ կատարյալ նոնսենս։ Եվ իրոք, մի՞թե ֆաշիստական Գերմանիայի խորհրդարանում կարող էր աշխատել, օրինակ, Մեծ Բրիտանիայի կամ Խորհրդային Միության շահերը պաշտպանող պատգամավոր։ Ո՛չ, իհարկե, չէր կարող։
Հարյուրհազարավոր հայեր դեռ հիանում են Հրանտ Դինքով ու Կարո Փայլանով առանց գիտակցելու, որ նրանց նպատակը ոչ թե Թուրքիան թուլացնելն է, այլ հզորացնելը։ Հայությանն այս հերթական թյուրիմացության մեջ գցելու առաջին մեղավորը Հայաստանի Հանրապետության՝ Թուրքիայի նկատմամբ վարած ջայլամի քաղաքականությունն է, ավելի շուտ քաղաքականության իսպառ բացակայությունը, ինչպես նաև հայկական խառնիճաղանչ լրատվադաշտը և այսպես կոչված «քաղաքական կուսակցությունները»»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ