11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ ասաց Հաջիևը, և ինչու է լռում Հայաստանը

Հիքմեթ Հաջիևը երեկ բաց տեքստով ներկայացրեց պաշտոնական Բաքվի ծրագրերը։ Ավելի բաց տեքստ միջազգային հարաբերություններում դժվար է պատկերացնել։ Նա ասում է. – Արցախի հարցը մոռացեք։ Ոչ մի միջազգային մեխանիզմ։ – Մինչև տարվա վերջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրում։ – Դրանից հետո՝ սահմանազատման գործընթաց, և միանգամից՝ նոր պայմաններ՝ Տավուշի 6 գյուղեր և Քյարքի։ – Սա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի՝ […]

Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը

Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է  կատարել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան: ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի խնդրանքին արձագանքելու համար: ԵՄ դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել Հայաստանի […]

Հայրենիքը ձեր կտոր-կտոր մսխեց ու մսխում ա`«ուրիշ շենք տվեք»: Ձեր տարիքի 5000 ջահելի կյանք խլեց` «ուրիշ շենք տվեք»

Վատ բան պիտի ասեմ Երբ ուսանողը, որ բողոքում է իր համալսարանը ուրիշին միացնելուց, ու ասում է «մեզ ուրիշ շենք տվեք մենք գնանք», նա քաջ գիտակցում է, որ խնդիրը ոչ թե կրթության որակը կամ այլ նման կարգի հնչեցրած լոլոներն են, այլ իրենց համալսարանի շենքն է, որը ըստ ամենայնի, նիկոլենք պատրաստ են վաճառել գրզոին կամ թուրքերին: Իսկ […]

Պուտինը պատասխանել է Մակրոնին, Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, Վլադիմիր Պուտինն այն անվանել է անընդունելի՝ հավելելով, որ ՌԴ-ը մշտապես ձգտել է կարգավորել հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ, փոխանցում է РИА Новости-ն: Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում: «Ես սիրով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի […]

Աստանայում ընթանում է Լավրով, Բայրամով, Միրզոյան հանդիպումը

Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին իր Տելեգրամ ալիքում տեղեկացնում է Ռուսաստան ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, հաղորդվել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարար […]

Սա է կոռուպցիան. աստղաբաշխական գումարներ բյուջեից՝ բարձրաստիճան պաշտոնյայի ընկերությանը. Հրապարակ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետության հետ ընդհանուր արժողությամբ շուրջ 208 մլն դրամի պայմանագիր է կնքել։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, Բադալյանի ընկերությունը գնման 9 պայմանագիր է կնքել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, որոնցից երեքը՝ խոշոր` 56 մլն, 89 մլն եւ […]

ՔՊ-ն անհաջողակների խմբակ է. ներսում դժգոհ են. Հրապարակ

Իշխող «Քաղպայմանագրում» շատերը դժգոհությամբ են ընդունել ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի «վերադարձը» խորհրդարան։ Հիշեցնենք, որ պատգամավորն ամիսներ շարունակ Ալավերդիում էր, գլխավորում էր ՔՊ ցուցակը, մոտ մեկ տարի չհայտարարված քարոզարշավ էր իրականացնում, սակայն պարտվեց սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում եւ հիմա ավագանու մանդատից հրաժարվելու, պատգամավորական աշխատանքին վերադառնալու որոշում է կայացրել: «Բացի այն, որ պատասխանատվության ինստիտուտ չի գործում, ու […]

Փաշինյանը տրամագծորեն հակառակն է ասել նեղ շրջանակներում. Հրապարակ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու եւ սահմանազատում անելու շուրջ», եւ որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ միտքն է արտահայտել․ վերջին օրերին նեղ շրջանակներում խոսելով խաղաղության պայմանագրի […]

Կարեն Անդրեասյանն ու Աննա Վարդապետյանը պասերով դատավոր են «դատում» . Հրապարակ

Մենք գրել էինք, որ դատախազությունը չի հրաժարվում վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ ամեն գնով քրեական հետապնդում իրականացնելու մտքից։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 11-ին ԲԴԽ-ն քննել էր վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը եւ մերժել այն։ Այսինքն՝ սխալ ու անհիմն էր համարել դատախազության միջնորդությունը։ Եվ, ստանալով ԲԴԽ-ի մերժումը, դատախազությունը երեկ հանդես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի