20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբ Հայաստանն ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դա լկտիություն է. Հրապարակ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ողջունում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում «հայտնությունը» եւ պետական կառավարման համակարգում դերակատարում ստանձնելու պատրաստակամությունը։ Լրագրողի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Արցախում սահուն իշխանափոխություն է իրականացվում, եւ արդյոք Վարդանյանը կարո՞ղ է այս բարդագույն ժամանակներում պաշտպանել արցախցիների շահը, Բաբայանը պատասխանել է․

«Մարդը եկել է, ցանկություն է հայտնել ծառայել իր ժողովրդին, պետք է հնարավորություն տալ, որ ծառայի։ Թե իշխանափոխություն է ծրագրված կամ ոչ, ես դա չգիտեմ, բայց Արցախի ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի, պետք է թույլ տալ, որ աշխատի։ Գուցե մարդը կարողանում է արդարացնել այդ սպասելիքները»։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին Արցախում հանրահավաք իրականացրեց, որի հիմնական ուղերձն այն էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սակայն այդ հավաքը բազմամարդ չէր։ Բաբայանն ասում է, որ ներկայում աշխատում է Արցախի ճանաչման հարցի իրավական փաթեթի վրա, եւ կարծում է, որ մենք պետք է իրավական ճանապարհով առաջ շարժվենք։ Փորձագետների մասնակցությամբ մշակված փաստաթղթով Բաբայանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան։ Նա կարծում է, որ դա միակ ճանապարհն է, որով կարելի է հասնել Արցախի ճանաչմանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ