Դարձյալ ձախողված հրադադար։ Թշնամին հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանայանը։ «Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»,– հայտնում է Ստեփանյանը։