23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Թշնամին փորձելու է օգտվի, մենք պետք է պատրաստվենք, որ հակառակորդը չօգտվի այս իրավիճակից»

Արցախի հարցում Բաքուն պատրաստ չէ խաղաղ կարգավորման, այլապես չէր խանգարի, որ Ստեփանակերտը ևս նստի բանակցային սեղանի շուրջ: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: «Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունից հետո անդրադարձ եղել է Ադրբեջանից. Ալիևն ասաց՝ կգանք՝ էս էլ կվերցնենք, էն էլ կվերցնենք, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ մեր հակառակորդը պատրաստ չէ բանակցային գործընթացին»,-նշեց նա:

Թ. Պողոսյանը նկատեց, որ Ադրբեջանին թվում է՝ Հայաստանում ինչ-որ բան անհանգիստ է, փորձում է օգտվել առիթից. «Չմոռանանք, որ մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է, իսկ Ադրբեջանի համար՝ պարտությունների: Հիմա գալիս է մայիս 28-ը, երբ Ադրբեջանը ներկայացնելու է, որ ինքը 100 տարեկան է, ու փորձելու է ինչ-որ գործընթացներ անել: Մենք մեր օրացույցում ունենք օրեր, երբ Ադրբեջանը, այսպես թե այնպես, իր ակտիվությունը ցուցաբերելու է: Պատկերացրեք՝ եթե կա ինչ-որ փոփոխություններ, թշնամին փորձելու է օգտվի, մենք պետք է պատրաստվենք, որ հակառակորդը չօգտվի այս իրավիճակից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ