23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ պայմանավորվածություն ունի Արմեն Սարգսյանը

ՀՀ նախագահն էլ նոր իրողությունների պայմաններում իր դերի մասին նոր պատկերացում ունի. նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերի ու վերջերս Սահմանադրության վերաբերյալ հարցազրույցի մասին: «Պատահական չէր, որ ինֆորմացիա եղավ, որ պատաստվում է կուսակցություն ստեղծել, և այդ հարցազրույցում ինքը դիվանագիտորեն հնչեցրեց, որ քաղաքական դաշտում խնդիր կա»,-հավելեց նա:

Հակոբյանը հիշեցրեց, որ նախագահը խոսեց իշխանության  լիազորությունների վերաբաշխման խնդրի մասին հենց այն ժամանակ, երբ ներկայացվեց նոր կառավարության ծրագիրը: «Խոսքը գնում է իշխանության ձևավորման նոր կոնցեպցիաների մասին»,-նկատեց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ նախագահի գործունեությունը ցույց է տալիս, որ նրա դերը, հավանաբար, կբարձրանա, սակայն թե ինչպես, որ փուլում, հասկանալի չէ: «Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանը խոսում է քաղաքական պրոցեսների մասին, սակայն հարց է, թե որքանով են դրանք իրագործելի, քանի որ կառավարությունը ծրագիր է ներկայացրել, որտեղ որևէ ակնարկ չկա Սահմանադրական փոփոխությունների մասին, առավել ևս՝ վարչապետի լիազորությունները կրճատելու, վերաբաշխման մասին։ «Ես կարծում եմ՝ առայժմ Արմեն Սարգսյանի ծրագրերի մասին է խոսքը, հակառակ դեպքում, եթե լիներ որևէ պայմանավորվածություն Նիկոլ Փաշինյանի հետ, ապա դա որևէ կերպ արտահայտված կլիներ կառավարության ծրագրում»,- ասաց Հակոբյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ