08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը հիշարժան է և անմոռանալի

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը հիշարժան է և անմոռանալի: Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում  այսօր տրվում է նոր ուսումնական տարվա մեկնարկն ու հազարավոր դպրոցականներ և ուսանողներ հուզմունքով […]

Դասերից էլ եմ փախել… երբ նախարարն աշակերտ էր (վիդեո)

«Չկա ընտանիք, որ այսօր ուրախ չլինի և ցանկանում եմ, որ Սեպտեմբերի 1-ը մեզ միավորող օր լինի, խաղաղության օր լինի, յուրաքանչյուրը կարողանա իր գիտելիքներն ավելացնել՝ ի ամրապնդումն մեր հայրենիքի»,-այսօր Երևանի թիվ 114 ավագ դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարն ավելի լավ է հիշում, թե ինչ զգացողություններ ունեցավ, երբ իր երեխան […]

«Կդառնամ գեներալ և մեծ զորավար». զոհված Արմանի որդին դպրոց է գնում /վիդեո/

«Կդառնամ գեներալ և մեծ զորավար»,-մանկապարտեզի ավարտական հանդեսին հպարտորեն ասաց դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի որդին` Վահագնը: Սահմանապահ Չորաթան գյուղի փոքրիկ բնակչի խոսքերը հուզեցին Երեւանից ժամանած պատգամավորներին: Մանրամասները` տեսանյութում:

Ինչպիսի՞ն է եղել Միքայել Մելքումյանի առաջին սեպտեմբերի մեկը

‹‹Սեպտեմբերի մեկը տոնական, սպասումներով լի օր է: Ես երկու դուստր ունեմ և մի տղա: Փոքր դուստրս դպրոց է հաճախում, չորրորդ դասարանում է սովորում: Երեկվանից նախապես ծաղկեփունջը գնել էի: Բայց քանի որ այսօր զբաղված էի, չկարողացա աղջկաս դպրոց ուղեկցել. մայրիկն ուղեկցեց դպրոց››, – անդրադառնալով Գիտելիքի օրվան՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորը վերհիշեց իր համար […]

Անկեղծորեն երջանիկ եմ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկականև հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն […]

Ադամ Սահակյան` ներկա … (ֆոտո, վիդեո)

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Ադամ Սահակյանի անվամբ այսօր դասարան բացվեց Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Դասասենյակն ամբողջությամբ պատված է Ադամի լուսանկարներով, նրան նվիրված տողերով, որոնք ասում են, որ հաճախ բացակաները ավելի ներկա են: ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Երիտասարդական Հանրություն և Հիմնադրամ (YSF) կազմակերպության ատենապետուհի Ադրինե Բանդարյանը նշեց, որ բոլոր հայերիս պարտականությունն է ինչ-որ […]

Որքան աշակերտ այս տարի կհաճախի առաջին դասարան

Այսօր սեպտեմբերի մեկն է՝ Գիտելիքի միջազգային օրը, եւ հենց այսօր է մեկնարկում ուսումնական տարին, որը հատկապես կարեւոր է առաջին դասարան գնացող փոքրիկների համար։ Հայաստանում այս տարի աշակերտների համար իրենց դռները կբացեն ավելի քան 1 400 դպրոցներ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են Կրթության ու գիտության նախարարությունից, այս տարի առաջին դասարանցիների թիվը մոտ 40 հազար է։ Նշենք նաեւ, […]

Երեւանում ռազմական շքերթ կլինի. Հայկական Ժամանակ

ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին Երեւանում նախատեսված է ռազմական շքերթ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր այս տեղեկությունը նշելով որ առայժմ այս հարցի վերաբերյալ որեւէ բան չի կարող ասել: «Եթե որոշվի, որ ռազմական շքերթ է նախատեսված, կիրազեկենք այդ մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին` հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից […]

Ուր են գնում փողերը. Ժողովուրդ

Հայաստանի ընթացիկ տարվա պե­տական բյուջեից երիտասարդական ծրագրերի համար նախատեսվել է 819 միլիոն 322 հազար դրամ, որից երեկ­վա դրությամբ արդեն ծախսվել է 461 միլիոն 879 հազար դրամը: Նշենք, որ նշված գումարից 92 միլիոն դրամը նախատեսվել է հատկացնել ՀՀ սփ­յուռքի նախարարության կողմից կազ­մակերպվող «Արի տուն» ծրագրի ֆի նանսավորման համար: Այդ գումարից 60 միլիոն դրամն արդեն իսկ ծախսվել […]

«Գայիշնիկներին» վերահսկելու նոր եղանակ են մտածել. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, այսօրվանից Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն աշխատանքային պարտականությունները կատարելիս իրենց կրծքի աջ հատվածում կկրեն փոքրիկ տեսանկարահանող սարքեր: Թե ոստիկանության համակարգում ինչու են նման հանճարեղ գաղափար մտածել ու ինչ նպատակով, պատասխանատու անձինք դեռ Եւս չեն ցանկանում բացատրել: ՃՈ պետ Արման Հակոբյանը երեկ մեր լրագրողին միայն հայտնել է, որ դեռ վերջնական որոշում չկա, որ այսօրվանից կգործի այդ նորամուծությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի