27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախկին դատապարտյալներին աշխատանք գտնելու հնարավորություններ են տրվում

Ազգային ժողովում քննարկվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեակատարողական  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Արդարադատությաքն փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ այս փոփոխությամբ նախատեսվում է ՔԿՀ-ներում գտնվող ու քրեական պատիժների համար ազատազրման  կամ այլ պատժի դատապարտված անձանց համար մասնագիտական ուսուցման իրավունքի և այդ իրավունքի իարկանացման համար մեխանիզմների ամրագրումը: Նա ասաց, որ գործող օրենսդրությամբ էլ դատապարտյալն ունի համապատասպան իրավունքներ, սակայն այս կարևոր ու մարդասիրական օրենքի նախաձեռնությամբ դատապարտյալը մասնագիտական ուսուցման իրավունք է ապահովվում:

Մասնագիտական ուսուցումը կկատարվի պատիժը կրելուց հետո, այսինքն՝ ազատագրվելուց հետո նա  դառնում է  զբաղվածության  ծառայության շահառու:  ՔԿՀ-ի վարչակազմը ազատվելուց 6 ամիս առաջ պարտավորություն է ստանձնում իրազեկելու անձին, որ մի շարք զբաղվածության ծառայություններ են առաջարկվում իրեն, և եթե անձը ցանկություն է հայտնում, նա կարող է սովորել որոշակի գիտելիքներ, արհեստ: Նրանք, ովքեր դատապարտվել են տուգանքի, ոչ թե ազատազրկման և գործազուրկ չեն համարվում, նրանք ևս ստանում են այս աջակցությունը:

Փոխնախարարը շեշտեց, որ օրենքի նպատակը լրացուցիչ երաշխիքներ ամրագրելն է, որ դատապարտյալների վերադարձը հասարակություն ավելի հեշտ կլինի, ու կրկնահանցագործությունը կարող է կանխվել: «Նման կերպ նախկին դատապարտյալն աշխատանք կունենա, և հավանակությունն՝ աշխատանք ունենալու, մեծ կլինի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ