09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դրախտի մեջ եք ապրում, ու դեռ ասում եք՝ երկիրը երկիր չէ». հալեպահայը զարմացած է /վիդեո/

«Հալեպահայությունն անվտանգության երաշխիքներ չունի, քանի որ կառավարական զորքերը բնակչությանը չեն կարող ապահովագրել հրթիռակոծություններից»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին  «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը:

«Վերջին տասը ամսում թանկ գնով էլեկտրաէներգիա ենք գնում՝ օրական տասը ժամով, էլեկտրածին սարքեր են տեղադրել, մինչդեռ պետականն անվճար էր: Օրական 10 ժամ լույս ունենալու համար մենք թանկ ենք վճարում: Կա նաև ջրի խնդիրը, օրերով ջուր չենք ունեցել: Հետո հորեր են փորվել, բայց պատկերացնում եք ինչ դժվար է հորից ջուր քաշելն ու տեղափոխելը»,-հալեպահայերի վիճակից մանրամասներ ներկայացրեց Մարիա Գաբրիելյանը:

Մարիա Գաբրիելյանի  խոսքով՝  Հալեպից հեռացածների մեծամասնությունը հաստատվել է Կանադայում, Շվեդիայում, Ավստրալիայում:

Բանախոսը  հերքեց տեղեկությունները, թե հալեպահայերն արյան գնով ստիպված պահում են համայնքը. «Արյան գնով պահելու խնդիր չկա, ոչ մեկ չի ստիպում մեզ մնալու Հալեպում: Վիրավորական են որակումները, թե համայնք մեծ փողեր են մտնում եւ իբր դա է պատճառը, որ մենք շարունակում ենք մնալ»:

Մարիա Գաբրիելյանին զարմացրել է հայաստանաբնակների՝ «երկիրը երկիր չէ» տարածված արտահայտությունը. «Ինչո՞ւ են այդպես ասում: Երկիրը երկիր է, գեղեցիկ՝ զարգացած: Միակ խնդիրը՝ մեզ բնակարանով եւ աշխատանքով ապահովելն է: Այնքան արհեստներ կան, որ սիրիահայերը կարող են այստեղ զարգացնել: Ամեն իմաստով դրախտի մեջ եք ապրում, քաղաքը գեղեցիկ է, դուք չեք պատկերացնում, թե երբ հրթիռը պայթում է ինչ է կատարվում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ