03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մայրաքաղաքում ծնվել է 468 երեխա

Հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 468 երեխա՝ 236 տղա, 232  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39937 քաղաքացի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Հրել» առաջ

Նոր կառավարությունն արդեն իսկ ներկայացրել է ծրագրի նախագիծը, այն առաջիկայում կներկայացվի ԱԺ-ին: Ըստ էության՝ այս ծրագիրը նախանշում է կառավարության առաջիկա 5-6 ամիսների անելիքները: Մինչ կառավարության ծրագրի ներկայացումը վարչապետը հանդիպումների շարք սկսեց ինչպես ոլորտի մասնագետների, գործարար աշխարհի, մասնագիտական կառույցների ու առհասարակ բոլոր նրանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել առավել ուժեղ ծրագրի կառուցման հարցում: Մեծ առումով, […]

Լավրովի հայտարարությունը ենթատեքստ ուներ /վիդեո/

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիայի հնարավոր դերի մասին հայտարարությունը միակողմանի է ընկալվել և վերլուծվել»,-գտնում է   ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում Թուքիայի մասնակցությունն, իհարկե, անթույլատրելի է՝ Արման Նավասարդյանը հիշեցրեց, որ Թուրքիան չի կարող ներգրավվել նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ Հայաստանը երբեք չի համաձայնվի: «Առավել եւս, որ Թուրքիան չի էլ թաքցնում, […]

Լևոն Տեր-Պետրոսյանը վստահում է, բայց առաջարկներ ունի

Կասկած չունենալով, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով, կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է նկատի ունենա հետեւյալ անժխտելի իրողությունը: Այս մասին գրում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում։ «Հայաստանի բոլոր չարիքների` սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, […]

Փախցրած ավտոմեքենան հայտնաբերվել է թալանված վիճակում

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Կ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի եւ Աշտարակի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 18-ին, նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Երեւանից Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղ տանող ճանապարհի 12-րդ կմ-ին՝ թալանված վիճակում: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանները մահացածի որդուց կաշառք են պահանջել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ Ռոման Օ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրենից պահանջել են 600 […]

«Տիգրան Խզմալյանին այսօրվանից կանվանեմ երիտթուրք,իսկ իր կողմնակիցներին ՝ երիտթուրքեր»

Վերջերս կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը անդրադարձել էր մեր կազմակերպած «Պե՛դրո, հեռացիր». բողոքի ակցիային,որը տեղի ունեցավ ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի դիմաց: Մեջբերում եմ Խզմալյանի խոսքը՝ «Ահա եւ երիտհայերի առաջին առաջադրանքը Մոսկվայից՝ գնալ ու ցեխ շպրտել Եվրոմիության վրա»։ Ադրբեջանական կայքերին,մասնավորապես ալիևյան haqqin.az -ին հարցազրույցներ տված հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին այսօրվանից կանվանեմ երիտթուրք,իսկ իր կողմնակիցներին ՝ երիտթուրքեր։Մի փոքր Խզմալյանի կենսագրությունից,նրա […]

Հայաստանի Ֆրիզբիի հավաքականը հայրենիք է վերադարձել հաղթանակած /վիդեո/

Հայաստանի  Ֆրիզբիի հավաքականը հոկտեմբերի 15-ին մեկնել է է Վրաստան՝ մասնակցելու  միջազգային մրցաշարի: Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ մեր հավաքականը մարզվում է ու նախապատրաստվում այդ մրցաշարին: Մեր մարզիկները հայրենիք են վերադարձել հաղթանակած: «Այդ մրցաշարը մեզ համար առաջին միջազգային մրցահարթակն էր: Հավաքականի կազմում ներառված էր 14 տղա և 14 աղջիկ: Մեր հավաքականը փայլուն հանդես եկավ», -Henaran.am-ի հետ զրույցում […]

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու հոկտեմբերի 20-ին Մաաստրիխտում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Ես եմ եղկելի Հուդան

Ես եմ, եղկելի Հուդան: Եկել եմ դարերի խորքից` ձեզ հետ խոսելու և հայտնելու ամենաահավոր ճշմարտությունը, որ միայն ես կարող եմ ասել: Մի’ գնացեք իմ ճանապարհով: Իմ ճանապարհը դրամասիրությունն է, որ տանում է նախանձի, մատնության և, ի վերջո, կործանման: Ես այն մարդն եմ, որ ապրեց Երկնքին շատ մոտ, բայց իր վախճանը գտավ դժոխքում: Ես այն մարդն եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի