07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարելի էր ավելի խելամիտ մոտենալ յուրաքանչյուր հարկատուի գումարներին. Ֆին.նախ (վիդեո)

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է լինելու Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի հետ, քանի որ ըստ մամուլիՙ հնարավոր է վաճառքի հանվի: Նշենք, որ կենտրոնի կառուցման համար բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է շուրջ 13,5 միլիարդ դրամ, որը կառուցում է 2011 թ-ից: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հուլիսին Դիլիջանոմ հայտարարել էր, որ կառուցվող կենտրոնը բացի գիտաժողովների ու քննարկումների վայր լինելուց, ունենալու է նաև հանգստի գոտի՝ Ֆինանսների նախարարության ու այլ կառույցների աշխատակիցների համար։

Նախարարը նշեց, թե քննարկում են տարբերակները և համակողմանի լսում են շահագրգիռ կողմերի կարծիքները: Արամյանը նշեց, որ փակ բաժնետիրական ընկերությունն է միայն հնարավոր վաճառքի հանել, մինչդեռ կենտրոնը ՊՈԱԿ է, որը կամ լուծարվում է, կամ վերաիմաստավարում: «Ես կարծում եմ, որ գնում ենք այն տարբերակին, որ լուծարենք»,-ասաց նա:  Հարցին, թե շենքի հետ ինչ է լինելու, նախարարը պատասխանեց, թե դա արդեն պետք է հանձնվի Պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ ունի կառավարության որշումով հատուկ մշակված ծրագիր: Դիտարկմանը, թե այսինքնՙ Գագիկ Խաչատրյանի կողմից ուղղված գումարները  պետական գումարների անիմաստ ծախս էր, Արամյանը պատասխանեց, թե ինքը երբեք նախորդնների հարցով չի տվել և չի էլ տա որևէ գնահատական: «Համենայն դեպս կարծում եմ, կարելի էր ավելի խելամիտ մոտենալ յուրաքանչյուր հարկատուի գումարներին , որպեսզի ավելի արդյունավետ ծախսվեին»,-ասաց նա: Իսկ թե Պետական գույքի կառավարման վարչությունը կենտրոնը աճուրդի կհանի՞, նախարարն ասաց, թե դա արդեն իր գործառույթը չէ, թե ինչ պետք է անեն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ