Կլինի պատասխանը ոչ կոմպետենտ, մեզ քննադատեք. վարչապետ
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը բարձրաձայնեց «Նաիրիտ» ՓԲԸ ու Քիմպրոմի հիմնախնդիրները: «Իմ տվյալներով՝ 2015-ին նաիրիտի կողմից կառավարությանն է ներկայացվել համապխատասխան ռազմավարություն՝ ճանապահներ ներդրումների ահմար: Սրա հիման վրա, կարխում եմ, հնարավոր է աշխատել ներդրողղների հետ»,-ասաց նա՝ հետաքրքրվելով, թե այս ծրագրի հետ կապված Կառավարությունն ինչ դիրքրոշում ունի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ նշեց, թե չէր ցանկանա հարցին հարցով պատասխանել, սակայն ամեն դեպքում ասաց. «Դուք այդ ծրագրին ծանո՞թ եք, պարոն Շահգելդյան: Բոլոր ծրագրերը, որ գալու են «Նիրիտի» հետ կապված կառավարություն, մենք պայմանավորվել ենք, մեր կայքում տպելու ենք, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ծանոթանալ, թե ինչի մասին է այդ ծրագիրը»:
Վարչապետի կարծիքով՝ ցանկության դեպքում պատգամավորը կարող էր պահանջել, ու կառավարությունն էլ այդ ծրագիրը կներկայացներ, որպեսզի պատկերացում ունենար պատգամավորը, թե ինչպիսի մոտեցումներ են այդ ծրագրում, և արդյոք այն արժե քննարկել, թե ոչ:
Մհեր Շահգելդյանն արձագանքեց, թե միգուցե արժե, որ կառավարությունում ձևավորվի աշխատանքային խումբ, որպեսզի անդրադարձ կատարվի արտադրողական բլոկին, մասնավորապես «Նաիրիտին» ու Քիմպրոմին: Նա հավելեց, որ ծանոթ այդ ծրագրին, հակառակ դեպքում հարցը չէր ուղղի:
Վարչապետն էլ ասաց, թե կցանականար լսել պատգամավորի կարծիքն այս առաջարկի վերաբերյալ: Բայց չի կարծում, թե հարկ կա աշխատանքային խումբ ստեղծել: «Եթե լինի նորմալ առաջարկ, մենք բաց, հրապարակային հրավիրելով բոլոր շահագրգիռ մարմիններին՝ խոսելու ենք: Ռեգուլար ինչ-որ խմբեր ստեղծելով որևէ օգուտ չկա: Կլինի առաջարկ, մենք առաջարկին կպատասխանենք: Կլինի պատասխանը ոչ կոմպետենտ, մեզ քննադատեք»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը: