15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի՛ բերեք ուտոպիստական նախագծեր. Զոհրաբյանը՝ փոխնախարարին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կողմ է քվեարկելու «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, քանի որ օրենքով լավ բան է ամրագրվում: Սակայն նա վստահ է՝ քվեարկելուց հետո լավ նախագծի միայն դարակում լինելու ճակատագրին է արժանանալու: «Մի՛ բերեք ուտոպիստական նախագծեր: Սա անիմաստ նախագիծ եք բերել, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր ՀՀ-ում աշխատատեղ չկա, իսկ այս ԱԺ-ի մեծամասնությունը շատ մեծ ոգևորությամբ կողմ քվերակեց գործազուրկներին տրվող 18 հազար նպաստը հանելուն՝ ասելով, որ ուղղելու են, ուսուցողական ծրագրեր են անելու, աշխատողներին տալու ենք մասնագիտական ունակությունների և ապոհովելու են աշխատատեղով: Հիմա, երբ կառավարությանը հարցնում ես, թե այդ ծրագրերը որտեղ են ուղղվել, քանի մարդ է ստացել աշխատանք, օդում ինչ-որ հայտարություններ են անում»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորը նկատեց, որ արդեն 3 տարի է հասարակ խնդրի մասին են բարձրաձայնում ՝ կապված Քրեակատարողական հիմնարկների հետ, սակայն լուծում չկա: «Ասում ենք, որ հսկայածավալ արտագաղթի պատճատով կալանավորներ կան, որ այստեղ հարազատներ չունեն, բայց իրավունք ունեն տեսակցությունների: Հիմա Հայաստանի նման կարգավիճակում գտնվող պատգամավորներն ասում էին, որ մի հատ «Skype» ծրագիր տեղադրեք մի սենյակում, և մենք մեզ հասանելի և կես ժամ մեր հարազատների հետ խոսենք: Իսկ հիմա բերել եք մի ուտոպիստական ծրագրի, որին կողմ ենք քվեարկելու և բարի ցանկությունների հռչակագիրը դնելու ենք դարակում»,- ընդծեց Զոհրաբյանը:

Փոխնախարարը, պատասխանելով պատգամավորին, նախ խոսեց կալանավորների տեսակցության իրավունքի մասին և շեշտեց, որ ավելի խորքային խնդիր կա՝ կապված երկարատև տեսակցությունների կազմակերպման հետ: «Ձեր բարձրացրած խնդիրն ակտուալ է, և մենք հիմա բանակցում ենք Կարմիր խաչի հետ, ու հուսով ենք, որ համաձայնություն է տրվելու՝ մի եկու տեղ համակարգիչ տեղադրել: Որոշ տեղերում ֆինանսական խնդիր ունենք: Մենք ամբողջ քրեակատորողական համակարգի համար էլեկտրոնային համակարգ ենք մշակում, սակայն այստեղ կա նաև օրենսդրական խնդիր, և կառավարության ծրագրով դրել ենք, որ հաջորդ տարվա մեր գլխավոր ուղղությունը լինելու է քրեկատարողական հիմնարկը»,-պատասխանեց Քրմոյանը: Վերջինս խոսելով բուն նախագծի մասին նշեց, որ նախագծի կյանքի կոչման հետ կապված մեծ հույսեր ունի, քանի որ բանտարկյալները շահագրգռված են սովորել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ