08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, բայց պատրաստ ենք դիմագրավել փոթորկին. Սեյրան Օհանյան

«Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների թիվը պակասել է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Կրակոցներ կան, խախտումներ լինում են մեր հարեւանների կողմից: Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, փորձում ենք այնպես անել, որ լարվածություն չլինի»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք իրավիճակը կարելի է համարել հանգստություն փոթորկից առաջ, նախարարը պատասխանել է . «Զինված ուժերի […]

Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում 13-ամյա տղային կախված են գտել

Այսօր՝ ժամը 22:50-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին: Փաստի առթիվ ավագ քննիչ Ն. Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշում է

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: Ռոբերտ Քոչարյանը  ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին: 1954 թ. օգոստոսի 31 – ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում[3]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1971 թ. – սկսել է աշխատանքային գործունեությունը Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ […]

Պաշտոն են բաժանում. Էջմիածնում նախընտրական թեժ իրավիճակ է /վիդեո/

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, իրեն առաջադրող Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), Հրաչիկ Աբգարյանի, Զարզանդ Գրիգորյանի խորհրդով, սկսել է «պաշտոնների բաժանում անել»: Henaran.am-ի տեղեկություններով հանուն հնարավոր ձայների` Արթուր Թումանյանը բոլորին պաշտոններ է խոստանում քաղաքապետարանում, գործազուրկներին աշխատանք է խոստանում քաղաքապետարանում: Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստացանք Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Վազրիկ Գրիգորյանից: Փոխքաղաքապետը փաստարկված ներկայացրեց, որ Թումանյան Արթուրի արածն ավանտյուրա է, որ […]

Օլիգարխի հղփացած թիկնապահները ծեծի են ենթարկել «հանդուգն» վարորդին. Հրապարակ

«Երիտասարդ աղջիկը հերթական խայտառակ միջադեպի մասին է պատմում․ եղբայրը մեքենայով ճանապարհ գնալիս է եղել, կողքից հայտնի օլիգարխներից մեկի «կորտեժն» է անցել՝ հղփացած թիկնապահների ջիպազգիները, առանց կարմիր լույսի ու արագաչափի նայելու, սլացել են մայրուղով եւ խփել-կոտրել մեքենայի հայելին։ Եղբայրը հետեւից նշաններ է արել, որ կանգնեն՝ սկզբում լուսային, ապա ձայնային, բանի տեղ չեն դրել «հաբռգածները»՝ քշել են, […]

Ո՞վ կփոխարինի Կոստանյանին. Ժողովուրդ

«Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ Գեւորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ այլեւս աշխատանքի չի գնում, սակայն իրավական տեսանկյունից նա շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազ: Ավելին՝ օրենսդրության տեսանկյունից գլխավոր դատախազը պարտավոր է խորհրդարանին հրաժարականի դիմում ներկայացնել: Սակայն Կոստանյանը ԱԺ-ին արհամարհեց եւ հրաժարականի դիմում չներկայացրեց, խորհրդարանի ղեկավարությունն էլ կարծես այդ մտքի հետ […]

Վարդան Ղուկասյանը կողմնորոշվել է. ՀԺ

«Մեր տեղեկություններով Գյումրիում Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվողն Ավետիս Առաքելյանը Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանի փեսան է: Գյումրիում ՀՎ-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, որ Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով են մտերիմ: Վերջինս վերջերս է անդամակցել ՀՎ-ին եւ «Գազպրոմ Արմենիայում» ճարտարագետ-չափագետ է: Այսպիսով, […]

Համաներում կլինի. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները։ Նախագիծը, կարելի Է ասել, գրեթե պատրաստ Է, և այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել։ Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում Է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը։ Այս տեսանկյունից ուշագրավ Է […]

Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքով նոր զարգացումներ.ՉԻ

«ՉԻ» տեղեկություններով՝ Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքով ԱԱԾ-ում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործով նոր զարգացումներ են սպասվում: Թեեւ այս գործում մշտապես շոշափվել են Ալիկ Սարգսյանի, Կարեն Բաբակեխյանի, Արթուր Մարգարյանի անունները, սակայն շատ հնարավոր է՝ այդ շրջանակն ընդարձակվի: Բանն այն է, որ Մհերյանի սպանության ժամանակ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը […]

Եթե դուք արդարացնում էք ձեր սխալը կամ մեղքը…

Ոչ մի բանի մեջ մի արդարացեք, ասում էր Հայր Պիմենը: Քանզի ինքնարդարացումը թույլ չի տալիս որ մարդը ուղղվի, չի թողնում որ մարդը պայքարի սխալի դեմ:: Ինչքան էլ մեղմացուցիչ լինեն հանգամանքները, եթե դուք արդարացնում էք ձեր սխալը կամ մեղքը, ոչ կաճեք, ոչ կփոխվեք, ոչ էլ կշտկվեք, այլ կմնաք նույն կրքին գերի: Իսկ «ո՞վ կդիմանա Նրա մուտքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի