10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ես հայերի հետ ընկերություն արել եմ, անում եմ ու շարունակելու եմ․ Սոսոն` ադրբեջանցիներին

Ադրբեջանի ժողովրդական արտիստ, դրամատուրգ Ռամիզ Ֆատալիեւը բաց նամակ էր գրել հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլլին՝ պահանջելով չեղարկել նրա համերգը, որը պլանավորված է անցկացնել Բաքվում։ Դրամատուրգը նշել էր, որ Պավլիաշվիլին համերգներով եղել է Հայաստանում եւ Ղարաբաղում, այդ պատճառով չպետք է Բաքու գնա։

Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանը Ղարաբաղ այցելելու համար Պավլիաշվիլլին «սեւ ցուցակ» էր գցել, սակայն ավելի ուշ հանել էր նրան այնտեղից։

52-ամյա երգիչը Лайф-ի հետ զրույցում մեկնաբանել է բաց նամակը։ Նա ասել է, որ դա ոչ այլ ինչ է, քան դրամատուրգի ցանկությունը՝ իր անհայտ անձի նկատմամբ ուշադրություն գրավելու։

«Անգործների խնդիրն է խոսել այն, ինչ մտքներին գա։ Նրանց ոսկոր տուր, կսկսեն կրծել։ Կգնամ Բաքու, թե ոչ, չեմ հարցնելու այդ դրամատուրգին, չգիտեմ էլ՝ նա ով է։ Նա հիմա իմ շնորհիվ հայտնիանում է, թող ինձ կոնյակ նվիրի դրա համար։ Ես խաղաղության մարդ եմ, որտեղ ինձ սպասում են, այնտեղ էլ գնում եմ՝ երգելու։ Ես ոչ մի պատերազմ չեմ հրահրել։ Ես ընկերություն արել եմ հայերի հետ, անում եմ ու շարունակելու եմ անել՝ առանց որեւէ մեկից թույլտվություն հարցնելու»,- ասել է երգիչը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ