12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բնությունը խոսել է ինձ հետ. Վան Գոգ

«Ես ինքս չգիտեմ, թե ինչպես եմ նկարում: Նստում եմ մաքուր կտավի առաջ հենց այն վայրում, որն ինձ գրավել է: Նայում եմ դիմացս և ինքս ինձ ասում եմ. «Այս ճերմակ կտավը պիտի ինչ-որ բանով լցվի»: Հետո անբավարարվածության զգացումով վերադառնում եմ տուն, կտավը մի կողմ եմ դնում: Քիչ հանգստանալուց հետո նորից եմ այն վախով զննում և նորից մնում եմ չբավարարված, որովհետև մտովի վերականգնելով իմ տեսած հրաշալի բնապատկերները՝ բնավ գոհ չեմ նրանից, ինչ արել եմ:

Այնուամենայնիվ նկարածիս մեջ գտնում եմ ինձ ապշեցրած տեսարանի արձագանքը: Տեսնում եմ, որ բնությունը խոսել է ինձ հետ, ինչ-որ բան է ասել և կարծես ես սղագրել եմ նրա խոսքը: Սղագրությանս մեջ կարող են լինել բառեր, որոնք ես անկարող եմ վերծանել, կարող են լինել սխալներ կամ բացթողումներ, բայց, այնուհանդերձ, ինչ-որ բան մնացել է նրանից, ինչ ինձ պատմել է անտառը կամ գետակը, և դա ոչ թե կանխակալ համակարգի կամ սերտած արտաքին վարքագծի պայմանական դժգույն լեզուն է, այլ հենց բնության խոսքը»:

ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ