28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Մոուրինյոն պատերազմ է փնտրում՝ ֆուտբոլ խաղալու փոխարեն»

Չավին Ժոզե Մոուրինյոյին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին խորհուրդ է տվել կենտրոնանալ ֆուտբոլի վրա եւ  ոչ թե պատերազմել մյուսների հետ:

«Երբեմն, երբ Մոուրինյոյի գործերը հաջող չեն ընթանում, նա պատերազմ է փնտրում, այլ ոչ թե փորձում է ֆուտբոլ խաղալ: Այդպիսի բան նրա հետ տեղի էր ունենում «Ռեալում»: Հուսով եմ, որ Անգլիայում մենք դարձյալ ականատես չենք լինի նման վարքի»,- քաթարյան «Ալ Սադի» կիսապաշտպան Չավիի խոսքը մեջբերել է  Mirror-ը:

Հիշեցնենք՝ Մոուրինյոն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», որը Պրեմյեր լիգայի 9-րդ տուրից հետո 7-րդ տեղում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ