04 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ուորլիքի հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում. Կ. Բեքարյան (վիդեո)

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը նորություն չի համարում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ առանց Ադրբեջանին գրավյալ տարածքների վերադարձի կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների ոչ մի համաձայնագիր չի լինի: «Ուորլիքի հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում։ Բոլորդ էլ լավ գիտեք, որ համանախագահները բազմիցս հայտարարել են, որ բանակցությունները վարվում […]

«ԲՄՎ»-ն Սևանում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 151 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«Կքննարկվի Հայաստան-Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի հարցը»

Վրաստանում  կայանալիք տնտեսական համաժողովի ընթացքում կքննարկվի Հայաստանից Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի հարցը։ Այսօր այս մասին  լրագրողերի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վոլինկինը նշեց, որ Վերին Լարսի ճանապարհը, հատկապես կլիմայի փոփոխության հետեւանքով, պարբերաբար փակվում է, հետեւաբար, բնական է, որ պետք է այլընտրանքային ճանապարհներ փնտրել։ «Հարավային Օսեթիայի ճանապարհի բացումը քաղաքական հարց է, որը պետք […]

Երեխան պետք է փոքրուց իմանա՝ ինչպես բույսեր տնկել. քննարկում Ազգային ժողովում

Ազգային ժողովն այսօր քննարկում է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ մանկավարժ Ռուզան Մուրադյանն է: Ըստ նրա՝ սա այն հարցն է, որ վերաբերում է մեր անվտանգությանը, բնության մեջ մարդու կոնկրետ ազդեցության վնասակարից օգտակար հատկության անցնելուն. «Ես առաջարկում եմ օրենքի մեջ էկոլոգիական կուլտուրա բառը փոխարինել […]

«Մարդիկ անձնական նամակներ են գրում վարչապետին»

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը կառավարության հետ մեծ հույսեր է կապում: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը; «Բայց եթե գործադիրի նոր կազմը չկարողանա հասարակության աջակցությունից օգտվել, շատ վատ կլինի. «Մարդիկ նույնիսկ անձնական նամակներ են գրում վարչապետին։ Հասարակությունում էական արձագանք տվեցին այն կադրային փոփոխությունները, որ տեղի ունեցան»,- ասաց  պարոն Խուրշուդյանը։ Տնտեսագետը նաև տարբերություն է նկատել նախորդ կառավարությունների […]

Ենթատեքստ կա. Մ. Գրիգորյանը՝ վարչապետից (վիդեո)

«Ես չեմ կարծում, որ դա զուտ հայտարարություն էր, քանի որ այդ ուղիղ զանգել հասկացությունը մենք վերցրել ենք և փորձում ենք կիրառել: Այդտեղ ենթատեքստ կա, որ եթե ինչ-որ խնդիր կա, կարող են համապատասխան ատյաններով հասնել վարչապետին, ու ինքը պատասխանատու է, հարցի լուծումները տալու է ու փորձելու է օգտակար լինել, եթե ինչ-որ տեղ խոչընդոտներ կամ անարդարություն կա»,-Henaran.am-ի հետ […]

ԼՂ կարգավիճակի հարցը կարեւոր տարրերից է․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով գտնվում են Հայաստանում։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Երեւանում հանդիպեց լրագրողներին, որի ընթացքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին։ Խոսելով տարածաշրջան կատարած այցից՝ Ուորլիքը նշեց, որ իրենք առաջին հերթին եկել են՝ խոսելու հրադադարի ռեժիմը հարգելու մասին։ «Ապրիլից հետո այն ընդհանուր առմամբ ապահովվել է: Գիտեմ, եղել են դեպքեր, որ […]

Կվադրոցիկլը կողաշրջվել է, վարորդը՝ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1998 թ. ծնված Կարեն Գ.-ն Եղեգնաձորի Բաղդասարյան փողոցում կվադրոցիկլով բախվել է ճամփեզրի հողաթմբին: Պատահարի հետևանքով կվադրոցիկլը կողաշրջվել է, իսկ Կարեն Գ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: կատարվում է քննություն:

«Սկսվել է ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ ընդդիմություն-ընդդիմություն պայքար»

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մտահոգված չէ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությամբ, որ ՀԱԿ-ը պատրաստվում է միավորվել ընդդիմադիր ուժերի հետ և 2017-ին իշխանափոխություն իրականացնել։«Հայտարարություններ անող ուժերին կխնդրեի, որ նախևառաջ իրենք իրենց մեջ տեսնեն պրոբլեմը։ ՏԻՄ ընտրություններին, մենք տեսանք, որ ընդիմության մի լուրջ ընտրազանգված ձայն չտվեց իշխանությանը, բայց նաև ձայն չտվեց ՀԱԿ-ին։ […]

«Առաջ ընկնել Գագիկ Ծառուկյանից, կարծում եմ, ճիշտ չէ» (վիդեո)

«Այս հարցի պատասխանը պարոն Ծառուկյանն արդեն տվել է մամուլի պատասխանատուի միջոցով, և ես կարծում եմ՝ նրա պատասխանից հետո այդ հարցի շուրջ խորանալը, այդ հարցին իմ կողմից պատասխանելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ պարոն Ծառուկյանն իր քայլերի հետ կապված հստակ ասել է: Այսօր եթե այս պահի դրությամբ կոնկրետ չկա նման խնդիր, ես այդ հարցը քննարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի