27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փոխնախարարը կարող է հեծանիվով գնալ աշխատանքի, բայց ոչ մարզ

Կառավարությունը կրճատել է 24 ավտոմեքենա, նախկինում եղել է 83 սպասարկող մեքենա: Այս մասին 2017 թվականի պետական բյուջեի քննարման ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ այս տարվա բյուջեի հետ համեմատած գալիք տարվա բյուջեի կրճատումները հիմնականում մեքենաների օպտիմալացումներով է պայմանավորված: Բավարար է արդյոք բյուջեն, թե ոչ Հարություննյան ասաց, թե ինչպես ցանկացած դեպքում բավարար չէ, բայց պետք է աշխատեն հատկացվածով կատարել իրենց առջև դրված խնդիրները:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Հարությունյանից հետաքրքվեց տեսչական բարեփոխումներից:  Հարությունյանը պատասխանեց, թե տեսչական բարեփոխումների լավագույն տարբերակը ոչ թե հաստիքների կամ տեսչական ծառայությունների կրճատումների մեջ է, այլ տարվող ներքին բարեփոխումները: Նա նշեց, որ Շուկայի վերահսկողության տեսչության բարեփոխման աշխատանքները արդեն սկսվել է, կմշակվի համապատասան օրենդրություն: ՕԵԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե հնարավոր է, որ ինչ որ փոխնախարար հեծանիվով սկսի գործի հաճախել և նրան չհատկացվի ծառայողական ավտոմեքենա: Կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ եթե անգամ փոխնախարն աշխատանքի գա հեծանիվով, ապա միևնույն է նրան կհատկացվիի ծառայողական մեքենա.«Կարող է՝ հեծանիվով աշխատանքի գալը հարմար լինի, բայց ոչ մարզ գնալը, նա  պետք է գնա մարզ նաև, և չեմ կարծում, որ մենք մեզ կարող են թույլ տալ այդ շռայլությունը, որ որևէ մեկը հեծանիվով գնա մարզ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ