15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երջանիկ եղեք տրվածով

Երբեք ընտրություն մի արեք՝ ծնվելիք երեխայի սեռից ելնելով: Ամեն ինչ հավասարակշռված է: Եթե արու զավակը ձեր ազգանվան շարունակողն է, հիշեք, որ գենետիկան գերազանցապես շարունակվում է իգական կողմով: Այնպես որ՝ ձեր ընտրության պատասխանատվությունը՝ կողակցի համար է միայն: Իսկ ինչ սեռի երեխա որ պետք է ծնվի՝ երջանիկ եղեք տրվածով: Արթուր Եղիազարյան

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը. Ուիլյամ Լահյու

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և ինքն է ընտրում իր արտաքին դաշնակիցներին: Մենք հասկանում են ք, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին […]

Կուսակցությունից ակնկալիքներ ունենք, միայն ժողովուրդը չկա. կարծիքներ ՔՊ-ի հանրահավաքից (վիդեո)

Շաբաթ օրը երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ներկաներից հետաքրքրվեցինք, թե ինչու են աջակցում հատկապես այս ընդդիմադիր կուսակցությանը, արդյոք իշխանափոխություն անել կհաջողվի նրանց: Դիտեք տեսանյութը:

Թուրքիան պահեց խոստումը․ փախստականների հոսքը նվազել է. Ցիպրաս

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիան պահել է փախստականների հարցում Եվրամիությանը տված խոստումը։ Թուրքական «Haberturk» լրատվական կայքը հայտնում է, որ Հունաստանի վարչապետն այս մասին հայտարարել է Սալոնիկի 81-րդ տոնավաճառի ժամանակ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Ցիպրասը նշել է, որ Հունաստանի սահմանն օրական հատող 5000-ից ավել փախստականի փոխարեն այժմ Հունաստան է հասնում 50-60 փախստական։ Նա նաև նշել է, […]

«ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում շահեկան է»

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչն է փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային, քանի որ ՀԱՊԿ-ն այս տարի ՀՀ-ն է նախագահում: «Հերթականության կարգով՝ ռոտացիոն սկզունքով այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահվելու է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին, չեմ կարող այս պահին նշել […]

Հզոր պայթյուն Վանում /ֆոտո/

Թուրքիայում՝ Վան քաղաքի կենտրոնական Բեշյոլ շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը որոտացել է նահանգապետարանից 200մ հեռավորության վրա՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ենթակառույցին պատկանող շենքի հարակից տարածքում: Նախնական տեղեկություններով՝ պայթյունի կազմակերպիչները «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  զինյալներն են: Տարբեր աղբյուրների համաձայն՝ պայթյունի հետևանքով կա շուրջ 13 վիրավոր: Նշվում է, որ դեպքի վայրում պայթուցիկ նյութերով բեռնված […]

«Ես ինստիտուտում հոգեբանություն անցել եմ, բայց կդժվարանամ ՀՀԿ-ի հոգեկան տվայտանքները մեկնաբանել»

«Քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլինի առ ոչինչ, եթե իրավական հստակ ընթացակարգեր չեն հետևելու»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության ձախողումից հետո նոր քննարկումներին: «Բայց ես քանիցս ասել եմ, ինձ համար քվեարկած ընտրացուցակը ոչ Մոդիլյանիի, ոչ Ռենուարի, ոչ էլ Ռեմբրանդտի կտավ է, որ կպցնենք պատին և […]

Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ.

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն» այսօր  կազմակերպել էր «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» թեմայով քննարկում: Լրագրողների հետ զրույցում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ միջոցառումը նպատակ ունի բացահայտելու, թե ինչով ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Վարշավայում, ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի հետ ինչ վիճակում է գտնվում, նաև՝ Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի