27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրաշարժերը 2016թ. հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը

Ս.թ. հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է բնակչության կողմից զգացված 2 երկրաշարժ: Հոկտեմբերի

28-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Մեղրի քաղաքից 10 կմ դեպի հարավ-

արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մեղրիում՝ 3-4 բալ և Կապանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հոկտեմբերի 31-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.1) երկրաշարժ է գրանցվել Վանաձոր քաղաքից 12 կմ

դեպի հարավ-արևմուտք: Վերջինս զգացվել է Վանաձորում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հոկտեմբերի 27-ին 3 բալ

(մագնիտուդ 2.4) և 30-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժեր են տեղի ունեցել

Վրաստանում, համապատասխանաբար՝ Նինոցմինդա քաղաքից 25 կմ դեպի արևելք և Քվարելի քաղաքից 8 կմ

դեպի հյուսիս-արևելք: Մնացած 3 երկրաշարժերը գրանցվել են Իրանում. հոկտեմբերի 28-ին Մարանդ քաղաքից

25 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8), հաջորդ օրը Արդեբիլ քաղաքից 33 կմ դեպի

հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) և հոկտեմբերի 30-ին Մարանդ քաղաքից 25 կմ հարավ-

արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.3):

Տարածաշրջանից դուրս. հոկտեմբերի 30-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական

Իտալիայում՝ Նորչա (մարզ Ումբրիա) քաղաքից 6 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցումները զգացվել են

Իտալիայի ամբողջ տարածքում, այդ թվում մայրաքաղաք Հռոմում: Երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը

կարող է հասնել մոտ հարյուր հազարի: Իտալական Ումբրիա, Լացիո, Մարկե, Աբրուցո մարզերի 100-ից ավելի

բնակավայրերում կան բազմաթիվ ավերածություններ: Երկրաշարժի հետևանքով զոհեր չկան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ