27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ստեղծվելու են նախադրյալներ՝ տնտեսական աճի ապահովման համար

Ազգային ժողովում մեկարկեցին 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Հանդես գալով հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետը հայտարարեց, որ կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ստեղծման համար։ Թեեւ դա այնքան էլ հեշտ չի լինելու. «Պետական պարտքի մասին» օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո»։

Խոսքը վերաբերում է պետական պարտքի հաշվին տնտեսական գործընթացներն ակտիվացնելուն ուղղված միջոցառումների իրականացմանը։ Հաշվի առնելով պարտքի ներկա մակարդակը, կառավարությունը ստիպված է սահմանափակել արտաքին եւ ներքին աղբյուրներից պարտքի ավելացման ճանապարհով նոր գումարների ներգրավումը։ Ըստ այդմ, ընտրվել է բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու միջոցով պարտքը կայունացնելու մոտեցումը։

Դրա համար անշուշտ կարեւոր պայման է տնտեսական աճը։ Ի տարբերություն այս տարվա, կառավարությունն ակնկալում է ապահովել ավելի բարձր տնտեսական աճ։ Խոսքը՝ 3,2 տոկոս ՀՆԱ ավելացման մասին է։

Հիշեցնենք, որ 2016թ. համար նախատեսված է 2,2 տոկոս աճ, թեեւ կառավարությունը հույս ունի, որ այն մի փոքր ավելի բարձր կլինի։

Ընթացիկ տարվա համեմատ տնտեսական ավելի բարձր աճի ապահովման համար, վարչապետի կարծիքով, բավական ջանքեր կպահանջվի։

Հատկապես որ, տարին լինելու է ընտրական։ Մի բան, ինչը սովորաբար բացասական ազդեցություն է ունենում տնտեսական գործընթացների վրա։ Ընտրություններով պայմանավորված տնտեսավարողների մոտ ձեւավորվում են որոշակի սպասումներ, որոնք ուղղակիորեն արտահայտվում են տնտեսական զարգացումների վրա։

Ամեն դեպքում վարչապետը վստահեցնում է, որ կարվի ամեն ինչ նախատեսված աճը ապահովելու համար։

Կառավարությունը փորձել է բյուջեի հիմքում դնել այնպիսի ցուցանիշներ, որպեսզի մի կողմից չվնասի տնտեսությանը, մյուս կողմից՝ բարելավվի հարկեր-ՀՆԱ հարաբերությունը. Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումներ։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ