15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԼՂ հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ ԼՂ կարգավիճակի դիմաց․ Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լայնածավալ հարցազրույց է տվել INTERFAX.RU-ին, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Անդրադառնալոց Մոսկվայում համանախագահների ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը՝ Ուորլիքն ասել է, որ մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացն ու հետագա քայլերը: «Դա արդյունավետ հանդիպում էր: Պետք է հասկանալ, որ կարգավորման կառուցվածքը […]

Գեներալ Մանվելը չի խնայել որդուն /վիդեո/

ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Դևրիկյանը ՏԻՄ ընտրություններից առաջ ցանկացավ անդրադառնալ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի բարոյական նկարագրին: Վարդան Դևրիկյանը նշում է, որ Գեներալ Մանվել Գրիգորյանը որդուն իր հետ պատերազմ է բերել, երբ վերջինս հազիվ 13 տարեկան էր: «Որդին անբաժան էր հորից և նրա հետ լինում էր ամենավտանգավոր տեղերում: Ես դեռ […]

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ

Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն` միայն խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

«Ոչինչ չի փոխվել» /վիդեո/

«Հնարավոր է՝ օլիգարխները ոչ թե անմիջականորեն, այլ  իրենց ներկայացուցիչները փորձեն առաջ մղվել: Նույնիսկ այս պայմաններում,  եթե մինչև ընտևրությունները լուրջ քաղաքական ընտրություններ չծնվեն և որոշակի լուրջ գործընթացդներ չընթանան,  ապա առաջիկա խորհրդարանական ընտրություններից հնարավոր չէ մեծ ակնկալիքներ ունենալ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Վերջինս շեշտեց՝ ոչինչ չի փոխվել. ընտրակեղծիքներ եղել են ու […]

Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար․ INTERFAX

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ նոր գլխավոր քարտուղար, գրում է INTERFAX.RU-ն։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ՌԴ կառավարությունում տնվող նրա աղբյուրը: «Մոտ ժամանակներում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», – ասել է գործակալության աղբյուրը: INTERFAX.RU-ն նշել է, որ ավելի վաղ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կազմակերպության […]

Այսօր Մեռելոց է

Այսօր Մեռելոց է՝ ոչ աշխատանքային օր, իսկ երեկ հայ եկեղեցին տոնում էր Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական […]

Սպասվում են անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 12-ին արևելյան շրջաններում, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են կարճատրշև անձրև և ամպրոպ: Երևանում՝ Սեպտեմբերի 12-13-ին,16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 15-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատրշև անձրև և ամպրոպ:

Պատահար Սեւան-Երեւան ճանապարհին․ կա զոհ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին Զիլ 130 մակնիշի 35 US 129 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝  1967 թ. ծնված Վ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

Հայաստանում իշխանության հարցը չի լուծվում, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը. Փաշինյանը` «կեղծ» ընդդիմությունից (վիդեո)

Ազատության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Մինչ այդ, հիշեցնենք, որ կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են վարչապետի թեկնածուի պաշտոնում  և  լիազորում ստվերային կառավարության ձեւավորումը: «Իսկապես թեժ քաղաքական ամառ  ունեցանք, Ազգային Ժողովի գարնանային  նստաշրջանն ավարտվեց բուռն քննարկումներով, […]

Հիմա են արթնացել. Ս. Միքայելյան (վիդեո)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած  առաջին հանրահավաքում ելութ ունեցավ նաև կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Ըստ նրա` առկա տնտեսական, քաղաքական, սոցիալական և բարոյահոգեբանական  իրավիճակն աստիճան է սրվել, որ մեր ժողովուրդը այս իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է միայն զինված ապստամբությունը, ու «այս ամենին ինչ-որ տեղ կարողացել են հասնել  մեր իշխանությունները»: «Ես ուզում եմ հիմնականում ծանրանալ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի