14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փեսան է ընտրում. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարա­պետյանի կադրային քա­ղաքականության վրա բավական մեծ ազդեցություն ունի նրա միլիոնատեր փե­սան` էներգետիկ ենթակառույցների եւ բնական պաշարների փոխնախա­րար Հայկ Հարությունյանը:

Վերջինիս, հիշեցնենք, այդ պաշտոնում նշանակել էր Հովիկ Աբրահամյանը: Հայկ Հարությունյանը ազգա­յին անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանն իր հերթին Սահմանադրական դա­տարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղ­բայրն է: Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Կարեն Կարապետյանը իր փեսայի խորհրդով է ընտրել հատկապես իր երի­տասարդ խորհրդականներին:

Ավելի շուտ Հայկ Հա­րությունյանի առաջարկած կադրերն են նշանակվում տարբեր պաշտոնների: Հիշեցնենք, որ Կարեն Կա­րապետյանն ունի տասնչորս օգնականներ եւ խորհր­դականներ, որոնցից միայն յոթին ինքն է նշանակել: Իսկ նրանցից չորսը աշխատում են հասարակական հիմունքներով, այսինքն պետք է, որ առանց աշխա­տավարձի խորհուրդներ տան վարչապետին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ