Չի առաջադրվի. Ժողովուրդ
Արդեն երկու ամիս է Մատենադարանը տնօրեն չունի: Ինչպես հայտնի է
` սեպտեմբերի 3-ին մահացել էր այդ պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Թամրազյանը: Թերթի տեղեկություններով նոր տնօրենի նշանակման շուրջ Մատենադարանում լուրջ քննարկումներ են: Ըստ որոշ տեղեկությունների տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն Է
` Լեւոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ է: Համապատասխանո՞ւմ է, արդյոք, Լ. Սարգսյանը սահմանված չափանիշներին, հայտնի չէ:
Այդուհանդերձ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից թերթի հարցին ի պատասխան հայտնեցին, որ տնօրենի նշանակման հետ կապված մրցութային գործընթացը դեռեւս չի մեկնարկել: Իսկ ինքը
` Լետն Սարգսյանը, վստահեցրեց, որ մրցույթը հայտարարելու դեպքում ինքը չի պատրաստվում իր թեկնածությունը առաջադրել Մատենադարանի տնօրենի համար:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: