19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Մտավորականի ու քաղաքացու Ձեր` իրադարձություններով հարուստ կյանքն անխզելիորեն կապված է հայրենիքի ու ժողովրդի կենսագրությանը: Թե գրական ու լրատվական դաշտում, որտեղ այսօր էլ գտնվում եք գնահատելի բարձրության վրա, եւ թե հասարակական ու քաղաքական, այդ թվում` երկարամյա պատգամավորական գործունեության ընթացքում Դուք մշտապես առաջնորդվել եք երկրի շահով` անմիջականորեն զգալով […]

Զինծառայողը փորձել է նետվել Կիևյան կամրջից

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 4-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. ծայրահեղ քայլերի չդիմելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խումբը՝ խորհրդատվության գծով հրահանգչի հետ: Պարզվել է, որ ՀՀ ՊՆ ԶՈւ թիվ […]

Իմաստը. Հրապարակ

Երեկ 2 անսպասելի հրաժարական եղավ. ինչպես գրել էինք շաբաթ օրը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից եւ Աժ նախագահին դիմում ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին։ Հիշեցնենք, որ այս գումարման խորիրդարանին ընդամենը 5 ամիս է մնացել աշխատելու։ Երկրորդ հրաժարականը, որը ոչ պակաս տարօրինակ էր, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանինն էր, որն այս պաշտոնին նշանակվել էր 2016-ի մարտին։ Ոչ լրիվ 7 ամսվա […]

Որոշումը կայացվեց. Հայկական Ժամանակ

«Գազպրոմ-Արմենիա» ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու քաղաքական որոշումը, թերթի տեղեկություններով, արդեն իսկ կայացվել է։ Վերջինս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ամենավստահելի անձանցից մեկն է։

Կարեն Կարապետյանը չի կարողանում ազատվել. Հայկական ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկսւվար-նախարար Դավիթ Հարությունյանից։ Այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երեւում վարչապետի կողքին։ Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է վտխվարչապետ Վաչե Գաբրիելյւսնի հետ, որը կառավարության նիստերի ժամանւսկ նստում է վարչապետի կողքին։ Հիշեցնենք, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողքին թե Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, թե կառավարության նիստերին միշտ Դ. Հարությունյանն […]

Թուրքիան սկսել է անօդաչու թռչող սարքեր արտադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ  է ունեցել Անկարայում կայացած միջազգային գիտակրթական համաժողովում: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  նա խոսել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռքբերումներ մասին՝  թափանցիկ ակնարկներ հղելով Միացյալ Նահանգներին: «Թուրքիային հաջողվել է արտադրել անօդաչու թռչող սարք՝ իր սպառազինությամբ: Երբ մենք այս զինատեսակի մատակարարման համար դիմեցինք ԱՄՆ-ին, մեզ պատասխանեցին, որ հարցը «կոնգրեսում չի հաստատվել»: […]

Ես հաճախ ծնկի էի իջնում Աստծո առաջ

Ես հաճախ ծնկի էի իջնում Աստծո առաջ, վստահ լինելով այն դրդումին, որ իմ կարիքի ժամանակ ես չեմ կարող դիմել ուրիշ ոչ մեկին։ Ես հավատում եմ, որ Աստվածաշունչն ամենամեծ պարգևն է Աստծուց մարդուն։ Ամեն գեղեցիկը մեզ է տրվում Փրկչից այս Գրքի միջոցով… Աբրահամ Լինքոլն

Ինչպես սիրել թշնամուն

Հարց. –Քրիստոս պահանջում է սիրել թշնամուն, ապտակողին մյուս երեսն էլ դարձնել։ Պատասխան-  Առաջին հերթին, ինչպես ասվեց վերևում, անհատական և ներազգային տեսակետից սա գոյատևելու միակ ճիշտ բանաձևն է։ Եվ եթե այդ նույն բանաձևը տարածվի ազգայինից դուրս՝ կատարյալ հաղթանակ է։ Բայց ամեն ինչ չի կարելի նույնացնել։ Ինչպես գիտենք, Նոր Կտակարանը գրվել է հին հունարենով։ Հին հունարենում կան […]

Հենրիխ Մխիթարյանը բացակայում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հավաքը՝ նախապատրաստվելով Ռումինիայի (հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (հոկտեմբերի 11) դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին, հայտնում է ՀՖՖ   կայքը: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի միանա Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվող հավաքին, քանի որդեռ վերականգնվում է ձախ ազդրի մկանային վնասվածքից: Հավաքականի կազմում չեն լինի նաեւ Գյումրիի «Շիրակի» պաշտպան Գեւորգ Հովհաննիսյանը, […]

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական է տվել

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում կուսակցության վարչությունը որոշել է հրաժարական տալ: Civilcontract.am կայքում այս կապակցությամբ ասվում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը, քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները, որոշել է. 1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի