16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գյումրուց Մոսկվա` 1 բաժակ սուրճի գնով. Հրապարակ

Դեկտեմբերի 15-ին «Պոբեդա» ավի­աընկերությունը պատրաստվում է իր առաջին չվերթն իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: «Աէրոֆլոտ» խմբի մեջ մտնող այս ընկերու­թյունը ծիծաղելի ցածր գներով է Մոսկվա տանելու. 16 դոլար 10 կգ ուղե­բեռով, 33 դոլար 10 կգ ուղեբեռով եւ ինքնաթիռում տեղ ընտրելու հնարավո­րությամբ, ու ամենաթանկ տոմսերը` 99 դոլարով:

Այս «բիզնես կլասով» թռչողն ընդամենը 99 դոլար պետք է վճարի եւ հնարավորություն կունենա իր հետ 30 կիլոգրամ բեռ տեղափոխել: «Պոբեդան» տեղեկացնում է, որ իրենց ուղեւորները կարող են նաեւ փոխել թռիչքի օրն ու ժամը կամ հետ վերադարձնել տոմսերը:

«Պոբեդան» թռիչքներն իրականացնելու է նեղ ֆյուզելաժային ինքնաթիռներով` Boeing-737-800 NG մակնիշի, որը նա­խատեսված է 189 ուղեւորի համար: Այս ինքնաթիռներով «Աէրոֆլոտը» թռիչքներ է իրականացնում նաեւ ՌԴ-ի ներսում:

Ավիացիոն ոլորտի մասնա­գետները մեծ հույսեր չունեն հերթական ռուսական բյուջետային ուղեւորափոխադրողի հետ: Նրանց մի մասը վստա­հեցնում է, որ այն շուտով բարձրացնելու է գները, եւ տոմսի ցածր արժեքն ընդա­մենը մարքեթինգային քայլ է: Մյուսներն էլ կարծում են, որ «Պոբեդան» հատուկ է մուտք գործել հայկական շուկա` այստե­ղից Թամազ Գաիաշվիլու հիմնաղրած «Արմենիա» ավիաընկերությանը դուրս մղելու համար:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ