07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. նոյեմբերի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի  Արաբկիր վարչական շրջանի՝ Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1, Սոսեի փող. 2, 2/1, 2/2, 4, 6, Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղու 4 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 16.11.2016թ. […]

«Հարցը բանակի հետ է կապված, ու դժվար է այն վիճարկելը»

«Ես մտածում եմ՝  սրանով փորձում են նոր հարկատեսակ մտցնել: Հարկատեսակն իր մեջ ներառելու է յուրահատուկ փիլիսոփայություն: Այն բանակի հետ է կապվում ու դժվար է  այդ հարցը վիճարկելը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար  Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով Կառավարության  վերջին նիստին հավանության արժանացած   «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման […]

Պետությունը պիտի իր վրա վերցնի արհեստական բեղմնավորման ծախսերի մի մասը

Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրաձայնեց այն խնդիրը, որ ՀՀ կառավարության նոր ծրագիրը չի նախատեսում ֆինանսական միջոցներ տրամադրել արհեստական բեղմնավորման և ծնելիության խթանման համար։ Նա Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցրեց, թե ինչ քայլեր պետք է անի նախարարությունն՝ այս հարցերը լուծելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում այսօր 10 […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարի հետ

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։ Հանդիպումը մեկնարկեց նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով: Կողմերը հագեցած քննարկումներ ունեցան երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային […]

Քաղաքացիները իրար վրա նստած են շրջագայում

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը անդրադարձավ հոկտեմբերի 17-ին Սեւան-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարին: «Ավտովթարի հետեւանքով մեկ ուսանող մահացավ, եւ 9 քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-ասաց պատգամավորը: Նա նկատեց, որ իր այս հարցի վերաբերյալ նախարարն ասել է, թե ճանապարհահատվածի ասֆալտաբետոնյա ծածկը գտնվել է չոր, անցանելի վիճակում: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների […]

«Աշտարակ կաթի» հաշիվների վրա կալանք է դրված. մարդիկ գործազուրկ են դառնում

Մի քանի օր է, ինչ «Աշտակար կաթ» ՓԲԸ հաշիվների վրա կալանք է դրված: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ կառավարությունը պիտի ցուցաբերի բիզնես մտածողություն, ոչ թե հետևի, թե ինչ է կատարվում շուկայում, ինչպես է այս ընկերությունը կորցնում իր տեղը շուկայում՝ նման կերպ կաթնամթերքի շուկայում մենաշնորհ առաջացնել: […]

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրանք առաջադրվեց Արմեն Բիլյանին

ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին։ Այս մասին  հայտնում է Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը։ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 238–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն […]

«Ճիշտն ասած՝ Ձեզ էլ եմ ընդդիմադիրի տեղ դրել, դրա համար ասացի»

Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սխալմամբ առաջինը հարց տալու իրավունքը տվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Սակայն, հիշեցնենք, որ ըստ կանոնակարգի՝ հարց տալու իրավունքը նախ տրվում է ընդդիմադիր պատգամավորներին: «Ճիշտն ասած՝ Ձեզ էլ եմ ընդդիմադիրի տեղ դրել, դրա համար ասացի»,-կատակով պարզաբանեց Գալուստ Սահակյանը:

Իմացեք, որ ձեր կառավարության պատճառով 1500 կոնդեցի դրսում է մնացել

2007 թվականին Երևանի կոնդ թամասը ճանաչվել է գերակա շահ, հանրային տարածք, կառավարությունը բնակիչների հետ կնքել է պայմանագրեր, սակայն շուրջ 1500 քաղաքացի մնացել է փողոցում, իսկ վարձակալության համար նրանց տրված  գումարները շատ չնչին են, չեն համապատասխանում գումայական գներին: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Նրանք ասում են, […]

14 տարի սայլակի վրա.38 ամյա տղամարդուն օգնություն է պետք /վիդեո/

1977 թվականին ծնված Արագածոտնի մարզի Արագած գյուղից Վլադիսլավ Մակոյանը դժբախտ պատահարի հետևանքով արդեն 14 տարի է՝ զրկված է քայլելու հնարավորությունից և հայտնվել է հաշմանդամի սայլակին: Հայրենի բժիշկներն արել են ամեն հնարավորը, սակայն Վլադիսլավն այդպես էլ չկարողացավ քայլել, նույնիսկ չի կարողանում հոգալ իր կարիքները: Նրա բժշկական թղթերն ուղարկվել են Գերմանիայի Դաշնություն, որտեղից էլ ստացել է վիրահատական միջամտության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված